• Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

Ուֆառցիները գրավեցին 2-րդ տեղը FinanceChallenge միջբուհական մրցույթին

 

ՀՖՀՀ-ի Կառավարում և Ֆինանսներ ֆակուլտետների 14 ուսանող մասնակցեցին FinanceChallenge միջբուհական մրցույթին։  IAB international Academy of Business-ի կողմից կազմակերպվող այս ամենամյա մրցույթը նախատեսված է հաշվապահական հաշվառում, ֆինանսներ, աուդիտ, կառավարում ոլորտների ուսանողների և շրջանավարտների համար և նպատակ ունի բարելավել մասնակիցների մոտ մի շարք փափուկ հմտություններ՝ թիմային աշխատանք, ժամանակի կառավարում, ներկայացման և հաղորդակցման հմտություններ։ Այն սկսնակ մասնագետներին և ուսանողներին հնարավորություն է տալիս նաև օգտագործել իրենց տեսական գիտելիքները գործնականում։

ՀՖՀՀ-ի թիմը մրցույթում գրավեց 2-րդ տեղը՝ 150 մասնակիցների հետ պայքարում։

Մասնակից ուսանողներ՝ Դավիթ Գրիգորյան, Շուշան Գալստյան, Տաթև Աբրահամյան, Ժոռա Խուդոյան, Սիրանուշ Արամյան, Լիլիթ Կարապետյան, Ռոբերտ Նժդեհյան, Լիլիթ Երիցյան, Նարինե Վեզիրյան, Սիրակ Կիրակոսյան, Հայկ Մկրտչյան, Նարեկ Փիրումյան, Հայկ Ոսկանյան, Աննա Ղազարյան: