• UFAR20+
  • ԵՐԹ ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ 2019
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

ՀՖՀՀ-ի ուսանողները շահել են DAAD կրթաթոշակներ

Ինչպես հայտնի է, ՀՖՀՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում օտար լեզուների դասավանդմանը: Եվ հպարտությամբ այսօր կարող ենք ասել, որ ՀՖՀՀ-ի  կառավարման, մարքեթինգի ֆակուլտետների 3-րդ կուրսի և իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի մեր ուսանողները կարողացան ստանալ գերմանական DAAD կազմակերպության կողմից շնորհվող կրթաթոշակներ՝ Գերմանիայում ամառային դասընթացներին մասնակցելու նպատակով:

Անդրանիկ Գյոդակյանը մասնակցելու է  Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնե համալսարանի, Հենրիկ Մանուկյանը և Մարիամ Նալբանդյանը Մյունստերի Վեստֆալյան Վիլհելմ համալսարանի, Նարինե Հարությունյանը Համբուրգի Տեխնոլոգիաների համալսարանի ամառային դասընթացներին, իսկ Մարիամ Չիֆլիկյանը կմասնակցի Հայդելբերգի համալսարանի ամառային դասընթացներին:

Սրտանց շնորհավորում ենք մեր ուսանողներին, կիսում  նրանց ոգևորությունը և մաղթում նորանոր հաղթանակներ: Շնորհավորում ենք նաև ՀՖՀՀ-ի  գերմաներենի դասախոսներին: