• Ընդունելություն 2020-2021
  • ՈՒՖԱՌԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ
  • Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

ՀՖՀՀ ուսանողները ձյուդոյի առաջնության մրցանակակիրներ

Սույն թվականի մայիսի 6-ին Երևանի Մարզական միության մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 19-րդ մարզական խաղերի ծրագրով ձյուդոյի առաջնությունը:

11 բուհերի պայքարում ՀՖՀՀ իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Բորիս Ասծատրյանը 66 կգ քաշային կարգում զբաղեցրեց 5-րդ մրցանակային տեղը, կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Էրիկ Ամիրխանյանը 90 կգ քաշային կարգում՝ 2-րդ մրցանակային տեղը, և կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Գոռ Գյունաշյանը 90 + քաշային կարգում դարձավ 19-րդ մարզական խաղերի չեմպիոն:

Թիմային հաշվարկով 11 բուհերի մեջ ՀՖՀՀ-ն զբաղեցրեց 2-րդ տեղը:

Շնորհավորում և շնորհակալություն ենք  հայտնում մեր ուսանողներին և ՀՖՀՀ սպորտի ամբիոնի վարիչ պարոն Դավիթ Խիթարյանին: