• Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

Ֆրանսիացի բժիշկներին ուղեկցող ուսանողները

 

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները որպես կամավոր ուղեկցում են ֆրանսիացի բժիշկներին իրենց մարդասիրական առաքելության մեջ

Բժիշկ Լևոն Խաչատրյանը վիրաբույժ սրտաբան է Ֆրանսիայի Ժորժ Պոմպիդու հիվանդանոցում։ Երբ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում մեկնարկեց պատերազմը, նա կամավոր բժիշկների հետ միասին ժամանեց Հայաստան՝ օգնելու կռվում վիրավորված զինվորներին և քաղաքացիական անձանց, կատարելու վիրահատություններ։ Ներկայումս նա նորից Հայաստանում է՝ շարունակելու այս գործունեությունը Երևանի « Էրեբունի » բժշկական կենտրոնում։

ՀՖՀՀ-ի ուսանողներն ուղեկցում են բժիշկների այս խմբին․ ուսխորհրդի անդամները, 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև՝ շրջանավարտները կատարում են թարգմանություններ ֆրանսիացի բժիշկների համար, մասնակցում են պատերազմից տուժած զինվորների հետ տարվող հոգեբանական աշխատանքներին։

Հպարտ ենք բոլոր ճակատներում ակտիվ մեր ուֆառցիներով։