• UFAR20+
  • ԵՐԹ ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ 2019
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

Իլոնա Դեմիրճյանը՝ «Երիտասարդ ձեռներեցների համար» Էրազմուս ծրագրի մասնակից

ՀՖՀՀ ուսանողական ձեռնարկությունն ուրախ է կիսվել իր առաջին հաջողության պատմությամբ: ՀՖՀՀ Ուսանողական ձեռնարկության գործադիր տնօրեն Իլոնա Դեմիրճյանը 2018 թվականին Թուլուզում մասնակցել է «Երիտասարդ ձեռներեցների համար» Էրազմուս ծրագրին։ Այն Եվրամիության կողմից ֆինասնավորվող միջազգային ծրագիր է, որը հնարավորություն է տալիս երիտասարդ ձեռներեցներին սովորել ավելի փորձառու ձեռներեցներից, ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար։ 

Ծրագրին 2-ամսյա մասնակցության ընթացքում Իլոնան ձեռք է բերել համագործակցություններ իր կազմակերպության հետագա զարգացման ու նախագծերի համար, ինչպես նաև վերապատրաստվել մենթոր Օդիլ Վերդուր Լեբելի կողմից, որը «ECOSTRATEGIE» խորհրդատվական գործակալության հիմնադիր-տնօրենն է:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ: