• UFAR20+
  • ԵՐԹ ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ 2019
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

ՀՖՀՀ-ի 2 ուսանողներ՝ երիտասարդ եվրոպական դեսպաններ, Բրյուսելում մասնակցում էին արևելյան համագործակցության քննարկումներին

ԵՄ և Արևելյան գործընկեր վեց երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) 100 երիտասարդ եվրոպացի դեսպաններ փետրվարի 14-ից 15-ը Բրյուսելում տոնում էին Արևելյան գործունեության 10-ամյա նվաճումները։

«Երիտասարդները մեր համագործակցության սրտում են։ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը եզակի հնարավորություն է, որը հարթակ է տրամադրում՝ լսելու ու քննարկելու գաղափարներ, որոնք ուղղակիորեն ազդեցություն են ունենում տարածաշրջանի երիտասարդության վրա»,- հայտնել է Լորենս Մերեդիթը՝ Եվրահանձնաժողովի Հարևանության և ԵՄ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության գծով տնօրենը:

Երիտասարդ եվրոպական դեսպանների մի խումբ, որոնց շարքում էին ՀՖՀՀ ուսանողներ Հայկ Նահապետյանը (4-րդ մարքեթինգ) և Նենսի Մկրտչյան (3-րդ մարքեթինգ) հանդիպել են ԵՄ պաշտոնյաներին՝ քննարկելու գործընկերության ձեռքբերումներն ու հետագա անելիքները: Նրանք Բրյուսելում մասնակցել են նաև ֆլեշմոբի, որտեղ ներկայացված են եղել ազգային պարեր ու  հագուստներ:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին:

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված տոնակատարությունները Բրյուսելից՝ Արմենիա Թիվիի տեսանյութում