• Հ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՐ ԲԱՐՁՐ ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ Է ԱՌՆՈՒՄ UFAR20+ ՆԱԽԱԳԾԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ
  • UFAR20+
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • CE
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

Արտալսարանային պարապմունքներ ՀՖՀ նախապատրաստական խմբում

Հոդվածը՝ Արման Արշակ-Շահբազյանի (2018-2019 նախապատրաստական դասընթացների աշակերտ, իսկ այժմ արդեն՝ Ֆինանսներ ֆակուլտետի ուսանող)

ՀՖՀ-ում հետաքրքիր ու յուրօրինակ են անցնում անգամ նախապատրաստական դասընթացները, երբ ուսանողները պատրաստվում են ընդունելության քննություններին։

Այս  տարի դասերն ավարտվելուց հետո անգլերենի 5-րդ խմբի  ուսանողները հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում իրենց պարապմունքները շարունակեցին Թումանյանի այգում։ Ինչպես նշում է դասախոս Միսս Աննան, բացօթյա դասերը ստեղծում էին ընկերական միջավայր, որտեղ էլ ավելի արդյունավետ էր աշխատել ուսանողների հետ. « Մաքուր օդ, ջերմ միջավայր, նախաքննական տրամադրություն՝ այս ամենը միախառնվում էր, և արդյունքում կայանում էր բուռն քննարկումներով լի դասապրոցես։ Խմբիս հետ ողջ տարվա ընթացքում աշխատել եմ ունենալ ոչ ֆորմալ դասաժամեր՝ հագեցած անակնկալ խաղ-մրցույթներով, գրքերի քննարկումներով, մեր պատրաստած հոլովակների ցուցադրությամբ, նշել ենք նաև մի շարք միջազգային տոներ։ »

Ուսանողները պատմում են, որ ողջ տարվա ընթացքում անհամբերությամբ էին սպասում անգլերենի դասաժամերին, քանի որ վստահ էին՝ դրանցից յուրաքանչյուրն ինքնատիպ ու հագեցած է լինելու. « Այգու դասերն օգնեցին մեզ ավելի լավ ճանաչել միմյանց, ավելի մտերիմ ու հարազատ դարձանք: Դասերի ընթացքում գրված թեստերի միջոցով ամրապնդեցինք մեր գիտելիքները: Բացի թեստեր գրելուց՝ խաղում էինք հետաքրքիր ուսուցողական խաղեր, զբոսնում ու զրուցում ամենատարբեր թեմաների շուրջ: »

« Ի՞նչ տվեցին ինձ արտալսարանային պարապմունքները. ամեն ինչ՝  ջերմություն, սեր, ընկերություն, հարգանք, գիտելիքների մեծ պաշար… Սիրում եմ ամեն բան, ինչ կապված է մեր դասապրոցեսի հետ: Ես շատ-շատ ուրախ եմ, որ ունենք մեր փոքրիկ ընտանիքը: Հուսամ այն կհարատևի…»