Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագիծ
Erasmus + ծրագրի WBL4JOB նախագիծը նպատակ ունի կրթական քաղաքականության, իրավական դաշտի և դուալ բարձրագույն կրթության ընդհանրական ու ճկուն մոդելի (ԴԲԿՄ) մշակման և ներդրման միջոցով խթանել ձեռնարկությունների ու բուհերի միջև համագործակցությունը, բարձրացնել շրջանավարտների աշխատունակությունը` վերջնական նպատակ ունենալով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ներդրումը Հայաստանում և Մոլդովայում:
Erasmus + ծրագրի ֆինանսավորման ավարտին նախատեսվում է ունենալ նախագծի հետևյալ երկարաժամկետ արդյունքները.
- ԱՀՈՒ քաղաքականության և իրականացման գործիքակազմ,
- ԱՀՈՒ/դուալ կրթության քաղաքականության, կառուցակարգերի և գործիքների գծով 52 վերապատրաստված անձնակազմ,
- ԱՀՈՒ շրջանակում դասավանդնման և ուսումնառության գծով 60 վերապատրաստված դասախոսական անձնակազմ/մենտոր,
- Բարձրագույն կրթության համակարգերում ԱՀՈՒ-ի ներդրմանն անհրաժեշտ ազգային քաղաքականություն,
- Դուալ բարձրագույն կրթության ընդհանրական ու ճկուն 2 մոդել՝ ներառյալ դուալ կրթությամբ «Բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտացմամբ (ԲԳԱՄ) բակալավրիատի ավարտական տարվա կրթական ծրագիր,
- ԱՀՈՒ ներդրմանն անհրաժեշտ փոփոխություններ ազգային օրենսդրություններում,
- Սարքավորումներ 4 համալսարանների համար,
- Համագործակցության համաձայնագրեր ծրագրի իրականացման ավարտից հետո։
Նախագծի բյուջե. 847 433 եվրո։
Իրականացման ժամկետ. 2021-2024թթ.։
Նախագծի մասնակիցներ.
Հայաստան
- Հայաստանում ֆրանսիական համալսարան – համակարգող
- Շիրակի պետական համալսարան
- Հայաստանի բաների միություն
- ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մոլդովա
- Մոլդովայի առևտրային համալսարան
- Բալտիի Ալեսու Ռուսոյի անվան համալսարան
- Մոլդինկոմբանկ
- Մոլդովայի կրթության, գիտության և մշակույթի նախարարություն
Ֆրանսիա
- Ժան մուլեն Լիոն 3 համալսարան
- Ստրասբուրգի համալսարան
Ավստրիա
- Կրեմսի կիրառական գիտությունների համալսարան
Բելգիա
- Համալսարանական շարունակական կրթության եվրոպական ցանց
Ասոցացված անդամներ. Մոլդավական բանկերի ասոցիացիա, Xarxa FP։
«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT)
ՀՖՀՀ-ն 2019թ․-ից ներգրավված է «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) նախագծում։ Վերջինս ՀՖՀՀ-ի նախաձեռնությունն է և հանդիսանում է համալսարանի կողմից ղեկավարված C3QA նախագծի շարունակությունը։ ARMDOCT ծրագիրը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագիրը նպատակ ունի խթանելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (EHEA) և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին (ERA) ինտեգրմանը։
Ծրագրի առանձնահատուկ նպատակներն են․
- Բարձրագույն ուսումնական հաստատությունների և Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ) ռազմավարական, ենթակառուցվածքային և մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացում։
- Ազգային նոր քաղաքականության, իրավական փաստաթղթերի մշակում և ԿԳՄՍ կողմից փորձնական ներդրման նպատակով հաստատում։
- Ինստիտուցիոնալ քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում ազգային վերափոխված փաստաղթերի հիման վրա և Դոկտորական կրթության կազմակերպման ձեռնարկի մշակում։
- Դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ Բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների և արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։
Գործընկերներ
Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատություններ, 8 բարձրագույն ուսումնական հաստատություն և 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
ՀՀ համագործակիցներ
- Եվրասիա միջազգային համալսարան (ԵՄՀ) (Համակարգող)
- Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀ)
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)
- Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան (ՎՊՀ)
- Երևանի Վ․ Բրյուսովի անվան Պետական լեզվահասարակագիտական համալսարան (ԵՊԼՀ)
- Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)
- ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ (ԻԱՊԻ)
- ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն (ԳԿՄԿ)
- ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿՀՄՍ)
Եվրոպական համագործակից բուհեր
- Պորտուգալիայի կաթոլիկ համալսարան (Պորտուգալիա)
- Տերամոյի համալսարան (Իտալիա)
- Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարան (Ֆրանսիա)
- Վիլնիուսի պետական համալսարան (Լիտվա)
ՀՖՀՀ-ն համակարգել է եվրոպական Տեմպուս և Էրազմուս+ ծրագրերի նախագծեր
2014 թվականին Հայաստանում ֆրանսիական համալսարանը համակարգել է ''Տրանսազգային կրթության որակի ապահովումն ու ճանաչումը Հայաստանում և Վրաստանում'' նախագիծը: Ծրագիրը նպատակ ուներ մշակել տրանսազգային բարձրագույն կրթության որակի ապահովմանն անհրաժեշտ համակարգ և մեխանիզմներ, որոնք կկիրառվեին Հայաստանում և Վրաստանում:
Ծրագրին մասնակցում էին 19 հաստատություններ Բելգիայից, Գերմանիայից, Հայաստանից, Միացյալ թագավորությունից, Վրաստանից և Ֆրանսիայից, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունները:
Նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ TNE QA կայքում։
2016 թվականին Հայաստանում ֆրանսիական համալսարանը համակարգել է ''Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը'' (C3QA) նախագիծը: Նախագծի կոնսորցիումը ներառում էր 21 հաստատություն Հայաստանից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Մոնղոլիայից, Լեհաստանից և Ուկրաինայից, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ, որակի ապահովման կառույցներ և Հայաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունները:
C3QA նախագծի նպատակն էր մշակել և փորձարկել 3-րդ աստիճանի կրթության՝ մասնավորապես ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության հայեցակարգ և գործիքակազմ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հետագայում կկիրառվեին Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում:
Նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ C3QA կայքում։
ՀՖՀՀ-ն ''Կրթություն, ուսուցում և հետազոտություն հանուն կայուն զարգացման'' ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների ցանցի մաս է կազմում, որն այսօր համախմբում է աշխարհի 21 ֆրանկոֆոն համալսարանների: