Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի առաքելությունը
Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցը ստեղծվել է 2003 թվականին՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության նախկին ռեկտոր Միշել Գիյուի նախաձեռնությամբ: Ցանցի առաքելությունն է համախմբել ֆրանկոֆոն տարածքներ ինստիտուցիոնալ Ֆրանկոֆոնիա կերտելու և առանձին-առանձին այն զարգացնելու համար:
Իր կանոնադրության համաձայն՝ ցանցի առաքելությունն է՝
- տարածել պատմության, աշխարհաքաղաքականության, Ֆրանկոֆոն հաստատությունների և համագործակցությունների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ,
- անցկացնել ուսումնասիրություններ ֆրանկոֆոնիայի վերաբերյալ,
- անցկացնել ֆրանկոֆոն հասարակության և Ֆրանկոֆոնիայի զարգացման վերաբերյալ քննարկումներ,
- նպաստել ֆրանկոֆոն գործընկերների միջև համագործակցությանը:
Այսօր արդեն ունենալով 18 ամբիոն և 2 դիտորդ՝ ցանցը գործում է Աֆրիկայում, Ամերիկայում, Ասիայում և Եվրոպայում:
Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի կայք
Հայաստանի Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնը
Իր ստեղծումից ի վեր (2011 թվականի մարտ)՝ Հայաստանի Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնի առաքելություններից է կատարել ֆրանկոֆոն ուսումնասիրություններ և հաստատել ֆրանկոֆոն համալսարանական համագործակցություններ: Առաքելության շրջանակում ամբիոնը կազմակերպում է համաժողովների շարք՝ հաճախ միջազգային, խաչաձև և իրավաբանական թեմաներով, ամբիոնին տալով իրավաբանական ուղղվածություն և հավատարիմ մնալով Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնի միջազգային ցանցի կանոնադրությանը:
Ամբիոնը նախագահում է ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը, համակարգում է ՀՖՀՀ Իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը, օգնականն է Օլյա Հարությունյանը, ՀՖՀՀ Իրավաբանական ֆակուլտետի մանկավարժական համակարգողը:
Ֆրանկոֆոնիայի գործառույթների թվում են՝
- հայկական հաստատությունների հետ համագործակցություն ֆրանկոֆոն պատվիրակությունների այցերի ժամանակ,
- ՀՖՀՀ անձնակազմի և դասախոսների համար ֆրանսերեն լեզվի դասընթացների կազմակերպում,
- Դպրոցներում ֆրանսերենի ուսուցման խրախուսում,
- համալսարանում ֆրանսերենի ուսուցման խորացում,
- ՀՖՀՀ շրջանավարտների ցանցի մոբիլիզացիա,
- MOOC Ֆրանկոֆոնիա 2016 (Թույլ է տալիս ուսանողների փաստաթղթերի վավերացումը: Մոտ 130 ուսանող ավարտել են MOOC-ը, այսպիսով Հայաստանը դարձնելով MOOC-ի համար ամենաակտիվ մասնակից երկիրը )
Ինչ վերաբերում է համաժողովների շարքին, նախորդ ուսումնական տարում իրավունքին առնչվող շատ խաչաձև թեմաներ են քննարկվել.
- Ապրանքանշանների միջև տարբերությունը,
- Փոխնակ մայրություն՝ Ֆրանսիայի, Վրաստանի և Հայաստանի փորձը
- Հայաստանի ձեռնարկությունների կառավարմանն առնչվող մարտահրավերներն ու խնդիրները,
- Կեղծ դեղորայքը և մտավոր սեփականությունը,
- Խորհրդարանական ուժի վերահսկողությունը,
- Քաղաքացու ներգրավումը բնական ռիսկերի կանխարգելման գործընթացում,
- Էլ-համբավ՝ իրավունքի և մարքեթինգի խաչասերում:
Կոնֆերանսների արդյունքները բավարար են. հնարավոր դարձավ Հայաստանի և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցությունը, միջառարկայական համեմատությունը, տարբեր երկրներում իրավունքի համեմատությունը, գիտահետազոտական աշխատանքների զարգացումը, ինչպես նաև ուսանողների հետաքրքրվածության աճը ծրագրի նկատմամբ: