• UFAR20+
  • ԵՐԹ ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ 2019
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի այցը ՀՖՀՀ

Սույն թվականի նոյեմբերի 19-ին Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի և Իլ դը Ֆրանսի պատվիրակության ուղեկցությամբ այցելեց Հայաստանում ֆրանսիական համալսարան՝ հանդիպելու ուսանողներին, շրջանավարտներին, դոկտորանտներին և աշխատակազմին:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը ներկայացրեց համալսարանի նպատակները, առավելությունները և առաքելությունը՝ նշելով, որ մեծ պատիվ և ուրախություն է համալսարանում հյուրընկալել տիկին Պեկրեսին, որն այդքան մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը և հատկապես՝ համալսարաններին:

«Ես շատ ուրախ եմ լինել ձեր կողքին Ֆրանկոֆոնիայի՝ հաջողությամբ պսակված գագաթնաժողովից  մեկ ամիս անց:  Ցանկանում եմ, որ զարգացնենք համալսարանական համագործակցությունը: ՀԲԸՄ-ի, ՀՖՀՀ-ի և Իլ դը Ֆրանսի շրջանի հետ միասին մենք ներդրեցինք ձեռնարկատիրական կրթական մոդուլներ, և այսօր ինձ պատիվ է վերապահվել ձեզ հանձնել ձեր հաջողության հավաստագրերը: Ես կիսում եմ ռեկտորի համոզմունքը, որ ձեռնարկատիրությանը պետք է պատրաստել շատ երիտասարդ տարիքից», - իր խոսքում նշեց տիկին Պեկրեսը: