• UFAR20+
  • ԵՐԹ ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ 2019
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

TEDxUFAR : ''Փոփոխության տեսակետ'' թեմայով քննարկումներ կրթության, աշխատանքի ու անձնական դիրքորոշման շուրջ

ՀՖՀՀ-ի կառավարման ֆակուլտետի ուսանող Գրիգոր Ջանիկյանի նախաձեռնությամբ սույն թվականի մարտի 24-ին առաջին անգամ համալսարանում անցկացվեց «Փոփոխության տեսակետ» թեմայով TEDx համաժողով:

Տարբեր բնագավառներից 6 խոսնակ՝ ձեռնարկատեր, դիվանագետ, արվեստագետ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, կիսվեցին իրենց անձնական և մասնագիտական փորձով: Տարբեր մոտեցումներով և ձևաչափերով նրանք խոսեցին կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի շուրջ: 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտը հարցազրույցներից մեկի ժամանակ արտահայտեց փոփոխության իր տեսակետը՝ ներկայացնելով իր կարիերան և հատկապես 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի հեռանկարները:

Տեսանյութը և ելույթները հասանելի կլինեն այստեղ: