• Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

Աջակցություն լիբանանահայ ուսանողներին

Արձագանքելով Բեյրութում տեղի ունեցած տխուր իրադարձություններին՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը սոցիալական պատասխանատվության աշխատանքների շրջանակում պատրաստ է ցուցաբերել առավելագույն ճկունություն համալսարանում լիբանանահայ ուսանողների ինտեգրման համար:

Ավելին՝ համալսարանը որոշել է իր միջոցների հաշվին ինտեգրված մինչև 10 ուսանողի տրամադրել ուսման վարձի 50% զեղչ:

Բացի այդ՝ արտերկրից ժամանած ուսանողների համար ՀՖՀՀ-ն առաջարկում է հայերենի անվճար դասընթաց՝ ուսումնական գործընթացին ավելի հեշտ ինտեգրվելու համար։