• Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

Հանդիպում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության գրասենյակի ներկայացուցչի՝ Դանիել Լեպետիի հետ

Սույն թվականի հոկտեմբերի 13-ին Ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության գրասենյակի ներկայացուցչի՝ Դանիել Լեպետիի հետ, որն ուսանողներին ներկայացրեց Գերմանիայում ուսանելու համար ծառայության կողմից տրվող կրթաթոշակները։

Հետաքրքրության կենտրոնում ամառային դասընթացներն էին և մագիստրոսական ծրագրերը։ Դանիել Լեպետին ուսանողներին մանրամասն  ծանոթացրեց կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին դիմելու ընթացակարգերին (վերջնաժամկետներին և կրթաթոշակներին), Գերմանիայի բուհերում ուսանելու հնարավորություններին։ Ուսանողները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Հորդորում ենք  հետաքրքրվողներին սկսել նախապատրաստական աշխատանքները, քանի որ վերջնաժամկետները մոտենում  են։  Գերմաներենի դասախոսները սիրով կաջակցեն  ձեզ այդ հարցում։

Բոլոր դիմողներին մաղթում ենք հաջողություն։