• RENTREE
  • ՈՒՖԱՌԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
  • Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ

Մարդու իրավունքների շուրջ ֆրանկոֆոն դատախաղ-մրցույթի առաջին թողարկում․ պրակտիկա Ֆրանսիայում և շատ այլ մրցանակներ մասնակից ուսանողների համար

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները մասնակցեցին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների շուրջ դատախաղ-մրցույթի բանավոր փուլին, որը տեղի ունեցավ համալսարանում հոկտեմբերի 23-ին։ Դատախաղը կազմակերպվել էր Հայաստանի փաստաբանների պալատի, Մոնպելյեի փաստաբանների պալատի և վերջինիս կից Մարդու իրավունքների ինստիտուտի, Հայաստանի Սենգոր ամբիոնի և ՀՖՀՀ-ի կողմից։ Այն մեկնարկել էր սեպտեմբեր ամսին և բաց էր ՀՖՀՀ-ի այն ուսանողների և նորավարտ շրջանավարտների համար, ովքեր հետաքրքրված էին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող դեպքի շուրջ դատախաղի մասնակցությամբ։

Մրցույթն անցկացվում էր 2 փուլով.

1-ին փուլը ենթադրում էր կողմերից մեկին պաշտպանող գրավոր աշխատանքների ներկայացում, 2-րդ փուլը՝ բանավոր դիրքորոշման ներկայացում ժյուրիի առջև։ Հոկտեմբեր 23-ը տրամադրված էր բանավոր փուլին, ինչը թույլ տվեց հանձնաժողովին գնահատել մասնակիցների ֆրանսերեն լեզվով ներկայացված բանավոր դիրքորոշումները։ Ժյուրիները բաղկացած էին ֆրանսիացի և հայ փաստաբաններից՝ ՀՀ և Մոնպելյեի փաստաբանական պալատներից։

Փաստաբանի խոսքի ազատությունը. արդիական թեմա

Դատախաղի դեպքը վերաբերում էր փաստաբանի խոսքի ազատությանը և Եվրոպական կոնվենցիայով այդ իրավունքի որոշակի սահմանափակումներին, ինչը ժամանակակից թեմա է թե՛ Հայաստանում, թե Ֆրանսիայում։

Մրցանակակիրները

Մրցակիցները բավականին ուժեղ էին, և մրցակցությունը՝ բարձր: Երկու փուլերի արդյունքում ընտրված լավագույն խմբի անդամները հնարավորություն ստացան պրակտիկա անցնելու Ֆրանսիայում (Մոնպելիեի Փաստաբանների պալատի Մարդու իրավունքների ինստիտուտի շնորհիվ), ինչպես նաև վարձի 20% զեղչ ՀՀ փաստաբանների պալատի դպրոց ընդունվելու դեպքում։ Յուրաքանչյուր փուլի հաղթողները պարգևատրվեցին նաև իրավագիտական գրքերով: Բանավոր փուլին մասնակցած բոլոր ուսանողները ստացան մասնակցության մրցանակներ:

1-ին տեղ (լավագույն թիմ)՝ « Լռության ձայնը » (Լուսինե Քոսյան, Կարինե Պետրոսյան և Նարե Ոսկանյան՝ բակալավր 4-րդ կուրսի ուսանողներ։)

2-րդ խմբային մրցանակ՝ « Կարպե Օմնիա » թիմ (Լիլիթ Մանուկյան և Նազելի Սմբատյան՝ մագիստրատուրայի ուսանողուհիներ։) Լավագույն գրավոր աշխատանքի մրցանակը ևս բաժին հասավ « Կարպե Օմնիա » թիմին։

Լավագույն բանավոր դիրքորոշում մրցանակը կիսեցին Հասմիկ Հակոբյանը և Կարինե Պետրոսյանը։

 

Թիմային աշխատանք ֆրանսերենով

ՀՖՀՀ-ն շնորհակալություն է հայտնում Հայաստանի փաստաբանների պալատին, Մոնպելյեի փաստաբանների պալատին և վերջինիս կից Մարդու իրավունքների ինստիտուտին մրցանակների, ինչպես նաև իրենց գիտելիքները ստուգելու ուսանողներին տրված այս գեղեցիկ հնարավորություն համար։ Մրցույթը կազմակերպվեց և իրականացվեց կամավորական հիմունքներով ներգրավված փաստաբանների, դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերի շնորհիվ ։

Շնորհավորում ենք բոլորին։

Մինչ հաջորդ թողարկումը։