• Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

«Արհեստական բանականություն»․ ՀՖՀՀ-ի և Թուլուզ III համալսարանի համատեղ մագիստրոսական նոր ծրագիրը

Հայաստանում ֆրանսիական համալսարանը մի քանի տարի է, ինչ ռազմավարական գործընկեր Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ առաջարկում է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բակալավրիատի ծրագիր։  Այս ծրագիրն իրականացվում է Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի, Գիտական հետազոտությունների ֆրանսիական ազգային կենտրոնի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ սերտ համագործակցության արդյունքում։

2021թ հունիսի 9-ին այս համագործակցության շրջանակում ՀՖՀՀ-ի և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե  համալսարանի միջև «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկն ազդարարող  նոր համաձայնագիր է կնքվել։

2020 թվականի դեկտեմբերին համալսարանը որոշեց զարգացնել տեխնոլոգիական ոլորտում կրթության առաջարկը, և անձնակազմի քրտնաջան աշխատանքի արդյունքում 6 ամսվա ընթացքում մշակվեց  ինժեներական կրթության նոր ծրագիր։ Այս ծրագիրը միտված է զարգացնելու  տեխնոլոգիական ոլորտի բարձրորակ կրթությունը ՀՖՀՀ-ում։ Ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը նշում է․ « Մագիստրոսական այս ծրագիրը համահունչ է տեխնոլոգիական վերջին զարգացումներին, այն ՀՖՀՀ-ի, այսինքն՝ նաև Ֆրանսիայի կողմից կարևոր ներդրում է՝ ի շահ Հայաստանի։ Մենք մշակել ենք այս առաջարկը՝ հաշվի առնելով Հայաստանի արդյունաբերական ոլորտի կարիքները, հավատարիմ մն

ալով Հայաստանի հետ 20 տարի ի վեր ունեցած մեր  համագործակցության տեսլականին »։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման հաջորդ քայլերն են  այս տարի նոր մագիստրոսական ծրագրի առաջի

ն ուսանողների ընդունելությունը, գիտահետազոտական ծրագրերի զարգացումը և տեխնոլոգիական ոլորտում

 մագիստրոսական մի շարք այլ  ծրագրերի մշակումը։

Ի դեպ, արհեստական բանականության մագիստրոսական ծրագիրն ավարտելիս ուսանողները կստանան  ֆրանսիական (եվրոպական) և հայկական պետական դիպլոմներ, որոնք ունեն միջազգային ճանաչում։

Մագիստրոսական ծրագրի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն հունիսի վերջին կայանալիք մամուլի ասուլիսի  ժամանակ, որին ներկա կլինեն համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի Գիտությունների և ճարտարագիտության ֆակուլտետի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ  Ալեն  Կրուզիլը, ով նաև ՀՖՀՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական  մաթեմատիկայի ֆակուլտետի համադեկանն է: