• UFAR20+
  • ԵՐԹ ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ 2019
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

ՀՖՀՀ-ն՝ Եվրոպայի օրերի մասնակից 2019

2019թ. Եվրոպայի Օրերի շրջանակում ՀՖՀՀ-ի ուսանողներն ու աշխատակիցները մայիսի 24-ին և 26-ին մասնակցեցին Հայաստանում Գերմանիայի դեսպանատան բաց դռների օրվան և Եվրամիության պատվիրակության կողմից Հյուսիսային պողոտայում կազմակերպված Տեղեկատվական ցուցահանդեսին:

Դիմորդների մասնագիտական կողմնորոշումը և համալսարանական կրթության ընտրությունը շատ կարևոր են դիմորդների և նրանց ընտանիքների համար:

ՀՖՀՀ-ն մասնակցում էր ցուցահանդեսին՝ նպատակ ունենալով ապագա դիմորդներին և նրանց ընտանիքներին առաջարկել բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերը, ներկայացնել Ֆրանսիական համալսարանի առանձնահատկությունները, նոր ծրագրերը, շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշները, ինչպես նաև կարևոր մանրամասներ հաղորդել դիպլոմների և 2019-2020 ուստարվա ընդունելության վերաբերյալ: