• UFAR20+
  • ԵՐԹ ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ 2019
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

ՀՖՀՀ-ի ուսանողները՝ միջազգային մարդասիրական իրավունքի միջբուհական դատախաղ-մրցույթի մրցանակակիր

2019 թվականի  ապրիլի 26-ից 29-ը  Աղվերանում կայացավ ամենամյա Միջազգային մարդասիրական իրավունքի  դատախաղ-մրցույթը, որը կազմակերպվել էր Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ /International Committee of the Red Cross) հայաստանյան գրասենյակի կողմից:

Հայաստանում ֆրանսիական համալսարանը ներկայանում էր «Mens Rea» թիմով, որի կազմում էին իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Հասմիկ Հակոբյանը, Անահիտ-Աննա Մկրտչյանը և Անի Հակոբյանը: Դատախաղին մասնակցում էին հայաստանյան մի շարք բուհերի ուսանողներ:

Յուրաքանչյուր փուլում թիմերը  տարբեր դերեր  ստանձնելով (դեսպաններ, իրավախորհրդատուներ, դատախազներ և պաշտպաններ)՝փորձում էին հասկանալ՝ ինչպես կավարտվի  երկու պետությունների միջև  տեղի ունեցող ռազմական ընդհարումը։ Հատկապես հիշարժան էր երկրորդ փուլը, երբ Կարմիր Խաչի անձնանվեր պատվիրակներ Հասմիկ Հակոբյանը  և Անի Հակոբյանը երկարատև բանակցությունների արդյունքում՝ Բադեր գյուղի բնակիչներին սնունդ և ջուր հասցնելու նպատակով գերի հանձնեցին իրենց գործընկերուհուն՝ Անահիտ-Աննա Մկրտչյանին։

Հաջողությամբ հանդես գալով բոլոր փուլերում՝ «Mens Rea» թիմը  անցավ  եզրափակիչ փուլ ՝ զբաղեցնելով 2-րդ պատվավոր տեղը:

Դատախաղը ուսանողներին տվեց մեծ փորձ, հռետորական  զարգացում, ինչպես նաև հավելյալ գիտելիքներ միջազգային հանրային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ:

ՀՖՀՀ-ն շնորհավորում է իր ուսանողներին  և նրանց մաղթում նորանոր հաջողություններ։