• Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

ՀՖՀՀ-ի Լյումոս թիմը՝ Կարմիր Խաչի դատախաղ-մրցույթում

2021 թվականի  ապրիլի 16-ից 18-ը  Աղվերանում կայացավ ամենամյա Միջազգային մարդասիրական իրավունքի  դատախաղ-մրցույթը, որը կազմակերպվել էր Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ /International Committee of the Red Cross) հայաստանյան գրասենյակի կողմից:

Հայաստանում ֆրանսիական համալսարանը ներկայանում էր «Լյումոս» թիմով, որի կազմում էին իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Սոսե Մարտիրոսյանը, Մերի Համբարձումյանը և Սուսաննա Գրիգորյանը: Դատախաղին մասնակցում էին ՀՀ և Արցախի մի շարք բուհերի ուսանողներ:

Յուրաքանչյուր փուլում թիմերը տարբեր դերեր ստանձնելով (իրավախորհրդատուներ,

 դատախազների գրասենյակի իրավաբաններ, ԿԽՄԿ պատվիրակներ)՝ փորձում էին հասկանալ՝ ինչպես կգնահատվեն և կավարտվեն տարբեր պետությունների միջև տեղի ունեցող ռազմական ընդհարումները։

Հաջողությամբ հանդես գալով բոլոր փուլերում՝ «Լյումոս» թիմը  անցավ  եզրափակիչ փուլ ՝ զբաղեցնելով 2-րդ պատվավոր տեղը:

« Դատախաղը մեզ տվեց մեծ փորձ, հռետորական հմտություններ, ինչպես նաև հավելյալ գիտելիքներ միջազգային հանրային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ », վկայում է Մերի Համբարձումյանը։

ՀՖՀՀ-ն ողջունում է ուսանողներին այս հաջողության համար և մաղթում նորանոր ձեռքբերումներ։