• UFAR20+
  • ԵՐԹ ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ 2019
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

Ֆրանսիական համալսարանի ուսանողները ներկայացնում են Հայաստանը Բուլղարիայում

Հուլիսի 1-ից 5-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքը հյուրընկալեց Ֆրանկոֆոն ուսանողների միջազգային փառատոնը։

Ամենամյա այս փառատոնն այս տարի նվիրված էր « Ստեղծարար միասին » թեմային և կազմակերպվել էր Արևելյան և կենտրոնական Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության, Բուլղարիայի Ֆրանսիական ինստիտուտի, Արևելյան և կենտրոնական Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից՝ Պլովդիվի բժշկական համալսարանի հետ համագործակցությամբ։

Այս տարի փառատոնը միավորեց 79 ուսանողի՝ 16 տարբեր երկրներից և նպատակ ուներ խթանել բազմալեզվությունը և ֆրանսերենի օգտագործումը միջմշակութային համատեքստում։

Հայաստանը ներկայացնող մի շարք ուսանողների թվում երկու ուֆառցիներ կային՝ Մարքեթինգի ֆակուլտետի ուսանողուհիներ Լիանա Դավթյանն ու Գոհար Հախեյանը։ Մասնակիցները բաշխվել էին ըստ 5 աշխատարանի՝ քաղաքային մշակույթ, երգ, պար, տեսախաղեր և թատրոն։ 

 

Լիանան ընտրել էր պարը, իսկ Գոհարը՝ թատրոնը։ Փառատոնը առիթ հանդիսացավ հանդիպելու տարբեր մշակույթներ ներկայացնող երիտասարդների, ստեղծելու ընկերական կապեր և զարգացնելու ֆրանսերենի իմացությունը։ Ի դեպ, մեր ուսանողուհի Լիանան առաջին տեղը գրավեց պարի մրցույթում՝ պարելով բուլղարական ավանդական պար։ Ահա թե ինչ է պատմում Լիանան փառատոնից․ « Մեծ հաճույք և պատասխանատվություն էր ներկայացնել մեր երկիրն ու մեր համալսարանը ՖՀԳ կողմից կազմակերպված փառատոնին։ Մենք անցկացրինք իրադարձություններով լի անմոռանալի օրեր։ Կային մասնակիցներ, ովքեր անցած տարի նույն ծրագրով Հայաստան էին եկել, նրանք մեզ հետ միասին հայկական երգեր էին երգում, նրանք շատ գոհ էին մնացել ընդունելությունից, դա մեզ համար հպարտանալու առիթ էր։ Իսկապես շատ ուժեղ զգացողություն է, երբ մեկ տարի անց մասնակիցներն այդ ամենը հիշում են ջերմությամբ և վերադառնալու ցանկութուն ունեն։ Ես շատ նոր ծանոթություններ ունեցա, նոր ընկերներ գտա տարբեր երկրներից։ Դա ինձ համար ամենակարևորն է։ Մենք նաև մշակութային բացահայտումներ կատարեցինք մեր աշխատարաններում։ Ես առաջին անգամ բուլղարական պար պարեցի, պատասխանատվությունը շատ մեծ էր, քանի որ պարուսույց Կլեման Բուլո-Սուկովը ինձ վստահել էր մենապարը։ Ես կուզեի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մասնակիցներին և կազմակերպիչներին այդ հիասքանչ օրերի համար » :

 Ի դեպ՝ մրցույթի առաջին մրցանակը ներկայացնում է ճանապարհորդություն դեպի Եվրոպայի որևէ ֆրանկոֆոն երկիր, որը Լիանան կընտրի ինքը։

Նկարները՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ֆեյսբուքյան էջից