• UFAR20+
  • ԵՐԹ ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ 2019
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

Հրազդանի թիվ 13 և Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցների աշակերտների այցը ՀՖՀՀ

ՀՖՀՀ-ն շարունակում է համագործակցությունը հանրակրթական դպրոցների հետ՝ ի շահ աշակերտների մասնագիտական կողմնորոշման: Մարտի 5-ին և 6-ին ՀՖՀՀ-ն հյուրընկալեց Հրազդանի թիվ 13 և Վանաձորի թիվ 5 դպրոցների աշակերտներին: Աշակերտներին ողջունեցին համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը և գլխավոր քարտուղար Բարբարա Գանդրիոն: Աշակերտները մասնակցեցին համալսարանի դասապրոցեսին, շրջեցին համալսարանում և մտքեր փոխանակեցին ՀՖՀՀ-ի ուսանողների հետ: Դպրոցների աշակերտները և իրենց ուղեկցող ուսուցիչները համալսարանի Ուսանողական ձեռնարկության կողմից հուշանվերներ ստացան:

Շնորհակալություն Ֆրանսերենի ամբիոնի վարիչ Անաիդա Գասպարյանին դպրոցների հետ տարվող մեծ աշխատանքի և փոխադարձ այցերի կազմակերպման համար: