• UFAR20+
  • ԵՐԹ ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ 2019
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

Կանանց ձեռներեցությունը Հայաստանում / Հանդիպում - քննարկում ՀՖՀՀ-ում

Սույն թվականի մարտի 29-ին ՀՖՀՀ Ուսանողական խորհրդի հրավերով համալսարանը հյուրընկալեց 3 կին ձեռնարկատերերի՝ «ԱՅ-ԷՅ-ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանին, «Teach For Armenia» ծրագրի հիմնադիր  Լարիսա Հովաննիսյանին և «GOALS-Girls of Armenia Leadership Soccer» ՀԿ-ի նախագահ Լորիկ Հարությունյանին: Հյուրերը խոսեցին իրենց անցած մասնագիտական ուղու, հանդիպած դժվարությունների մասին, մտքեր փոխանակեցին հասարակության մեջ կնոջ դերի մասին, և կոչ արեցին հայ երիտասարդներին հետևել իրենց երազանքներին՝ իրենց առջև ունենալով կոնկրետ նպատակներ:

Լարիսա Հովհաննիսյանը նշում է, որ այժմ կանանց կյանքն ավելի հեշտ է, քան տարիներ առաջ. «Երբ նոր էի նախաձեռնել ծրագիրը, պաշտոնական հանդիպումներին ստիպված էի գնալ տղամարդ գործընկերոջս հետ, քանի որ ձեռնարկությունների ղեկավարները նախընտրում էին բանակցել տղամարդու հետ, իսկ հիմա կին լինելը նույնիսկ առավելություն է: Երբ ինչ-որ մեկին պետք է աշխատանքի ընդունեմ, հիմնականում ուշադրություն եմ դարձնում մարդկային որակներին, իմ թիմում աշխատողը պետք է լինի ազնիվ և բարեսիրտ»:

Արաքսյա Հարությունյանը պատմում է իր մասնագիտական գործունեության դժվարությունների մասին. «Այժմ տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս գործ սկսել առանց գովազդի մեջ ներդրումներ անելու, կարող ես սոցիալական ցանցերով տարածել տեղեկատվությունը և դրական արդյունք ունենալ, մինչդեռ, երբ նոր էի սկսում, մեծ դժվարություն ունեի այն հասցեատիրոջը հասցնել»:

Լորիկ Հարությունյանը հպարտ է, որ կարողացել է կոտրել գենդերային կարծրատիպերը և Հայաստանի ֆուտբոլի կանանց լիգաներում ներգրավել շուրջ 800 կին ֆուտբոլիստի:

Կին ձեռնարկատերերի մասնակցությամբ նման հանդիպումների կազմակերպման նպատակն է խթանել ՀՖՀՀ-ի ուսանողների ձեռներեցության ոգին և զարգացնել այն միտքը, որ երիտասարդ սերունդը նույնպես կարող է լինել ձեռնարկության ղեկավար: