• ՈՒՖԱՌԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ
  • Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր բարձր հովանու տակ է առնում UFAR20+ նախագծին ուղղված դրամահավաքը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր բարձր հովանու տակ է առնում UFAR20+ նախագծին ուղղված դրամահավաքը:

"Հայաստանում Ֆրանսիական համալսարանն արդեն 20 տարի է՝ խորհրդանշում է Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը: Այն կրում է կրթության ոլորտում մեր ընդհանուր արժեքները և կրթում է երիտասարդների, ովքեր այսօր աշխատում և իրենց լիակատար մասնակցությունն  են բերում մեր երկրի զարգացմանը:

UFAR20+ը լինելու է կրթական նորարարությամբ առաջնորդվող և միջազգային հանրության առաջ բաց համալսարանական համալիր, որը ԹՈՒՄՈ-ի հետ միասին կազմելու է համագործակցային նոր էկոհամակարգ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր բարձր հովանու ներքո է վերցրել նախագծի ֆինանսավորմանն ուղղված դրամահավաքը: Ես էլ իմ աջակցությունս եմ հայտնում նախագծին և դրամահավաքին: Կոչ եմ անում Ֆրանսիայի և համայն աշխարհի բոլոր հայերին աջակցել այս ապագայի համալսարանին:

Ներդնել UFAR20+ նախագծի մեջ նշանակում է ներդրում կատարել մեր երիտասարդության, աշխատաշուկայի և Հայաստանի ապագայի մեջ:"

Նախագծին ծանոթանալու և աջակցելու համար՝ don-ufar.com

Հիշեցնենք, որ նախագծի դրամահավաքը գտնվում է նաև Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո: