• UFAR20+
  • ԵՐԹ ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ 2019
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

Առաջին ֆրանսիացի նվիրատուն՝ Իլ-դը-Ֆրանս շրջանը հայտնում է UFAR20+ նախագծին 500 000 եվրոյով աջակցելու իր մտադրության մասին

Դիտել տեսանյութը

Ասում են՝ ամեն ինչի սկիզբն է դժվար, այնինչ UFAR20+ նախագծի դրամահավաքի համար հիասքանչ մեկնարկն ապահովված է: Դրամահավաքի բացման հենց առաջին օրը խոստումնալից եղավ. Փարիզում կայացած Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (ՖՀՀԽ) ընթրիքին Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը հայտնեց ՀՖՀՀ-ի նոր կամպուսի նախագծին աջակցելու իր մտադրության մասին:

Իլ-դը-Ֆրանս շրջանի և Երևան քաղաքի միջև համագործակցության վերականգնման համատեքստում իր 2018թ.-ի նոյեմբերի այցի ժամանակ շրջանի նախագահն արդեն իսկ բարձր էր գնահատել ՀՖՀՀ-ի դերը ֆրանսիական մշակույթը Հայաստանում տարածելու գործում և պատրաստակամություն էր հայտնել համալսարանին աջակցելու հարցում (համալսարանի Ոսկե գիրք, 2018թ.-ի նոյմեբերի 19-ի այց):

Իլ-դը-Ֆրանս շրջանը ֆրանկոֆոն բարձրագույն կրթության համար բազմաթիվ գործողություններ է սկսել մասնավորապես նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Աշխատանքներ են տարվում ՀՖՀՀ-ի և փարիզյան շրջանի մի հաստատության միջև համատեղ դիպլոմավորմամբ դասընթացի մշակման ուղղությամբ՝ տվյալների գիտության ոլորտում:

Բացի այդ, ԹՈՒՄՈ-ի ապագա Convergence կենտրոնը, որը ստեղծվելու է ՀՖՀՀ-ի նոր կամպուսի հետ համատեղ, դառնալու է « Start-up Paris Region International » ցանցի անդամ՝ կապի մեջ դնելով հայկական ստարտափերին գրեթե 10 միջազգային ինկուբատորների հետ:

2019-ի ՖՀՀԽ ընթրիքն առիթն է ևս մեկ անգամ հաստատելու համալսարանին իր զարգացման և դեպի UFAR20+ նախագծին տանող ճանապարհին ուղեկցելու պատրաստակամությունը:

Վալերի Պեկրեսի համար համալսարանի « ֆրանկոֆոնիայի մեր սպասումներին համապատասխան շենք տեղափոխվելու » նախագիծը համոզիչ է թվացել: Այս գեղեցիկ նախաձեռնությանն աջակցելու և « աճուրդը » սկսելու համար նա առաջարկեց, որ Իլ-դը-Ֆրանս շրջանը դառնա UFAR20+ նախագծի առաջին նվիրատուն Ֆրանսիայից՝ 500 000 եվրո ներդրումով:

Այս աջակցությունը, որը ներկայացնում է դրամահավաքի ընդհանուր գումարի 15 տոկոսը, գեղեցիկ սկիզբ է, որը թույլ է տալիս սպասումներ ունենալ այլ տեղական ինքնակառավարման մարմիններից: