• UFAR20+
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • CE
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

“Startup Boost Weekend Vol5” ուսանողական մրցույթը ՀՖՀՀ-ում

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում  սույն թվականի ապրիլի 26-ից 28-ը տեղի ունեցավ “Startup Boost Weekend Vol5” ուսանողական մրցույթը, որին մասնակցում էին հայաստանյան բուհերից և այլ երկրներից 120 ուսանող:  Մրցույթին մասնակցում էին նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի 10  ուսանող:

“Startup Boost Weekend Vol5” 54-ժամյա միջոցառում է՝ միտված ձեռներեցությունը խթանելուն և ուսանողների քաջալերմանը՝ իրենց միջավայրում և ընդհանրապես աշխարհում փոփոխություններ կատարելու գործում:

Միջոցառման երեք օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն ունեցան միասին աշխատել, կազմավորել թիմեր, ստեղծել գաղափարներ և փորձել իրականացնել դրանք՝  Startup մշակույթին ինտեգրվելու միջոցով: 

Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև հանդիպել և աշխատել փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ, լսելի դարձնել իրենց գաղափարները՝ դրանք ներկայացնելով փորձառու ժյուրիին: Լավագույները  արժանացան մրցանակների:

Շնորհավորում ենք բոլորին: