• Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

Էրազմուս+ ծրագրի WBL4JOB նախագծի մեկնարկ

Սույն թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 12.00-ին մեկնարկում է Էրազմուս+ ծրագրի « Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթական համակարգերում աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրում շրջանավարտների բարձր աշխատունակության համար » (WBL4JOB) նախագիծը :

WBL4JOB նախագծի նպատակն է եվրոպական փորձի տեղայնացմամբ մշակել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրմանն անհրաժեշտ քաղաքականություն, իրավական շրջանակ և բարձրագույն կրթության ընդհանրական մոդել։

Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում ներդնել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծրագրեր՝ ի շահ շրջանավարտների աշխատունակության։

Covid-19 համավարակով պայամանվորված ծրագրի մեկնարկը կանցկացվի Zoom հարթակում, ժամը 12։00-17։00, հետևյալ հղմամբ. https://zoom.us/j/96322683532?pwd=UkNxMVlydXhVN2ZIR0ZCM0dvREh6dz09

Մեկնարկի հանդիպման ընթացքում բացման խոսքով հանդես կգան ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը,  Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ՀՖՀՀ ռեկտոր Բերտրան Վենարը:

WBL4JOB  նախագծի կոնսորցիումը ներառում է 12 հաստատություն Հայաստանից, Մոլդովայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Ավստրիայից.

  • Հայաստանում ֆրանսիական համալսարանը
  • Շիրակի պետական համալսարանը
  • Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
  • Հայաստանի բանկերի միությունը
  • Մոլդովայի առևտրային կոպերատիվ համալսարանը
  • Բալթիի Արեկու Ռուսոյի անվան պետական համալսարանը
  • Մոլդիկոբանկը
  • Մոլդովայի կրթության, մշակույթի և հետազոտության նախարարությունը,
  • Լիոնի Ժան Մուլեն 3 համալսարանը
  • Ստրասբուրգի համալսարանը
  • Կրեմսի կիրառական գիտությունների համալսարանը։

Մանրամասների համար այցելել նախագծի կայք՝ www.wbl4job.com