• ՈՒՖԱՌԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
  • Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ

Աքսելերատոր 28-ի առաջին աշխատանքային ժողովը

 

Այս շաբաթ տեղի ունեցավ Աքսելերատոր 28-ի առաջին աշխատանքային ժողովը։ ՀՖՀՀ ռեկտոր պրոֆ․ Բերտրան Վենարի նախաձեռնությամբ ստեղծված այս կառույցի նպատակն է զարգացնել ձեռնարկատիրությունը Հայաստանում։ Առաջին հանդիպումը միավորել էր նորագույն տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների, ԻԿՄ ֆակուլտետի մեր ուսանողներին, դեկանին, անձնակազմի անդամների՝ մասնավորապես ինֆորմատիկայի բաժնի աշխատակիցների։ Աքսելերատոր 28-ի տնօրեն պարոն Վաղարշակ Մեյրոյանը ընդգծեց Հայաստանում ներդրումներ կատարելու և փոքր ձեռնարկությունների զարգացման անհրաժեշտությունը ներկայիս պայմաններում։ Հայտարարվեց նաև առաջին նախագծի մասին․ այն նպատակ է ունենալու զարգացնել տեխնոլոգիական արտադրությունը արհեստական բանականության կիրառմամբ։ 2021թ․-ին կմշակվեն այլ գաղափարներ, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում կառավարման ավտոմատացման, լազերային և օպտիկական արտադրության կառավարման ավտոմատացման վերաբերյալ։ Մեծ էներգիայի և մոտիվացիայի մեկտեղում՝ Հայաստանի համար օգտակար այս նախագծի իրականացման համար։