• Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ

Չոբանյան ինստիտուտը և Sigest հրատարակչությունը՝ ի աջակցության ՀՖՀՀ ուսանողների

Հայաստանի համար դժվարին իրավիճակում, երբ երկրի տնտեսությունը տուժում է թե՛ առողջապահական, թե՛ ռազմական պատճառներով, հայ ընտանիքներին աջակցելը ՀՖՀՀ-ի համար դառնում է առաջնահերթ խնդիր : Ընտանիքներին աջակցելու իր այս քաղաքականությունը վարելու համար ՀՖՀՀ-ն ապավինում է իր հովանավորներին և գործընկերներին: Ուրախ ենք, որ այսուհետ մեր հովանավորների թվում են Չոբանյան ինստիտուտը և Sigest հրատարակչությունը: Իր պատվավոր նախագահի՝ նախկին դեսպան պարոն Անրի Կյունիի գլխավորությամբ, Չոբանյան ինստիտուտը շատ ներգրավված է Հայաստաում ֆրանկոֆոն գործունեության մեջ: Այս երկու կառույցները ՀՖՀՀ-ի գործընկերներն են եղել նաև  Premier Prix des Espoirs francophones մրցույթի կազմակերպման ժամանակ:

Այսպիսով, Չոբանյան ինստիտուտի հիմնադիր նախագահ, Sigest հրատարակչության նախագահ պարոն Ժան Սիրափյանը և ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարը կնքեցին համագործակցության պայմանագիր, ըստ որի համալսարանի ուսանողներին կտրամադրվի սոցիալական օգնության կրթաթոշակ։

ՀՖՀՀ-ն շնորհակալություն է հայտնում Չոբանյան ինստիտուտին և Sigest հրատարակչությանը ՀՖՀՀ-ին և ուսանողներին աջակցելու համար: