• ՈՒՖԱՌԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
  • Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ

Ներդրումներ հանուն հայ երիտասարդության, հանուն Հայաստանի ապագայի

« Հայաստանը ճգնաժամի մեջ է: Այնժամ, երբ Հայաստանը գտնվում է առողջապահական, տնտեսական, քաղաքական և ռազմական ճգնաժամում, յուրաքանչյուրը պետք է ստանձնի իր պարտականությունները: Բարձրագույն կրթության ոլորտում հաստատությունները պետք է վերահասկեն ընտանիքների անկայուն սոցիալական վիճակը, որը թույլ չի տալիս վճարել իրենց երեխաների ուսման վարձերը: Որոշ դեպքերում ունենք ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ուսանողներ: Ֆինանսական այս փխրունությունը երբեմն կրկնապատկվում է մեկուսացման և առողջական խնդիրների պատճառով: Այսպիսով, ՀՖՀՀ-ում ունենք երկկողմանի ծնողազուրկ 7 ուսանող:

Միշտ էլ կարելի է տրտնջալ և ոչինչ չանել: Նման ողբերգության ժամանակ, երբեմն այնպիսի բարոյախրատական մեկնաբանություններ ենք լսում, որոնք «էթիկական բլբլոց» են՝ առաջացած բարոյախրատական ելույթներից, բայց որոնք անհիմն են :

Հակառակ դրան՝ ՀՖՀՀ-ն վճռեց 2020-ին հստակ հրատապ ծրագիր կազմել՝ օգնելու ընտանիքներին և հետևաբար մեր ուսանողներին: Այսպիսով, այս տարի մենք մեր ուսանողների 26,26%-ին տրամադրել ենք սոցիալական կրթաթոշակներ՝ այդպիսով ավելացնելով դրանք ստացողների թիվը. 308 հոգի այս տարի, նախորդ տարվա 183-ի համեմատ: Բացի այդ, շարունակում ենք նաև կրթաթոշակների տրամադրումը՝ ըստ կիսամյակային առաջադիմության: 2020թ-ին ՀՖՀՀ-ն շնորհել է ակադեմիական գերազանցության կրթաթոշակներ իր ուսանողների 29,42%-ին: Այս աննախադեպ ջանքերը հնարավոր չէին լինի առանց ՀՖՀՀ « ընտանիքի » և, մասնավորապես, մեր հովանավորների՝ Ֆրանսիայի դեսպանատան, ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի, Ամունդի ԱԿԲԱ-ի, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի, Եզեգելյան հիմնադրամի, Լիոն քաղաքի, Sigest հրատարակչության, Չոբանյան ինստիտուտի:

ՀՖՀՀ-ի հետ ներդրումներ կատարենք՝ հանուն հայ երիտասարդության, հանուն Հայաստանի ապագայի : »

 

Պրոֆ. Բերտրան Վենար

Ռեկտոր