• Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

Հրանտ Հարությունյան․ Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման և ֆինանսների ֆակուլտետների դեկան։

Հրանտ Հարությունյանը նշանակվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման և ֆինանսների ֆակուլտետների դեկան։

Ուրախ ենք, որ պարոն Հարությունյանը միանում է ՀՖՀՀ մեծ ընտանիքին, և ստորև ներկայացնում ենք նրա համառոտ մասնագիտական կենսագրությունը․

Կառավարման գծով գիտությունների թեկնածու Հրանտ Հարությունյանն ունի կառավարման ոլորտում 12 տարվա փորձ, 15-ից ավելի հրապարակված ակադեմիական հոդվածներ տարբեր գիտական պարբերականներում, արժանացել է մի շարք պատվոգրերի և մրցանակների, ինչպիսիք են՝ « Տարվա լավագույն հետազոտող» (Ռուս-Հայկական Պետական Համալսարան, 2005), Իսահակ Իսահակյանի անվան « Լավագույն գիտական նորույթ» գիտական մրցանակ(ՀՀ Կենտրոնական Բանկ, 2004), « Տարվա լավագույն հետազոտող» (ԵՊՀ, 2004) և այլն։

Աշխատել է Յուքոմ ՓԲԸ և Վեոլիա ջուր ՓԲԸ ընկերությունների ղեկավար օղակներում։

2006թ․-ից Հրանտ Հարությունյանը դասավանդում է մագիստրատուրայում « MIS», « Ինֆորմատիկա», « Գիտական հետազոտության հիմունքներ», « Կրթության տնտեսագիտություն»։

Նշենք նաև, որ պարոն Հարությունյանը ֆրանկոֆոն է։

Մաղթում ենք բարի գալուստ և արդյունավետ աշխատանք։