• ՈՒՖԱՌԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
  • Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ

Անվճար մեկ տարի ուսուցում COVID-19 համավարակի դեմ պայքարում ներգրավված բուժաշխատողների երեխաներ համար

 

Այս դժվարին օրերին, երբ հայ ժողովուրդը կրում է պատերազմի և համավարակի աղետալի հետևանքները, հայ ընտանիքներին աջակցությունը ՀՖՀՀ-ի առաջնահերթություններից մեկն է։ 2020-2021 ուստարվա սկզբին մենք մեկնարկեցինք աջակցության ծրագիր այն ուսանողների համար, ում ծնողները ներգրավված են COVID-19 համավարակի դեմ պայքարում տարբեր բժշկական հաստատություններում։ Այսպիսով, Հայաստանում ֆրանսիական համալսարանի 8 ուսանող, ովքեր հանդիսանում են COVID-19 համավարակի դեմ պայքարում ներգրավված բուժաշխատողների երեխաներ, հնարավորություն ստացան անվճար մեկ տարի ուսանելու ՀՖՀՀ-ում։

Հայաստանում ֆրանսիական համալսարանը կարևորում է քաղաքացիական պատասխանատվության այս գործողությունը՝ ուղղված բուժաշխատողներին, ովքեր պայքարում են վիրուսի դեմ և շարունակում քաջաբար ու անդադար աշխատել մեր կյանքերը փրկելու համար։