• Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ ֆրանկոֆոն ֆորում

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ ֆրանկոֆոն ֆորում

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) ՅՈԻՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ համատեղ նախաձեռնել է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ ֆրանկոֆոն ֆորումի» ստեղծումը (FFQ-ECO):

Ամենամյա այս ֆորումի նպատակն է համախմբել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի և դրա ապահովման գործընթացներում ներգրավված մասնագետներին, տեղացի ու միջազգային փորձագետներին՝ քննարկելու ոլորտի հիմնախնդիրները, իրականացնելու փորձի փոխանակում և առաջարկելու լուծումներ:

Ֆորումի առաջին նստաշրջանը նախատեսված է 2022 թվականի փետրվարի 24-25-ին Երևանում և կվերաբերվի որակի ապահովման միտումներին ու մարտահրավերներին` COVID-19 համավարակից հետո որակյալ և ճկուն բարձրագույն կրթություն ապահովելու տեսակետից»։

Աշխատանքային լեզուն ֆրանսերենն է։ Կապահովվի նաև անգլերեն համընթաց թարգմանություն։

Ֆորումի առաջին նստաշրջանի նախանական ծրագիր

Հայեցակարգ

Գրանցում

Կազմակերպչական կոմիտե.

Էլ. փոստ : qualite@ufar.am

Հեռ. : +374 55 10 06 66