• Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

Կարողությունների զարգացման դասընթաց WBL4JOB

Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2021-2023թթ. համակարգում է Էրազմուս+ ծրագրի «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում»  (WBL4JOB) նախագիծը: 

Նախագծի նպատակն է եվրոպական փորձի տեղայնացմամբ մշակել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրմանն անհրաժեշտ քաղաքականություն, իրավական շրջանակ և բարձրագույն դուլ կրթության ընդհանրական մոդել։

Նախագծի շրջանակում կարողությունների զարգացման առաջին դասընթացը նախատեսվում է ս/թ հուլիսի 19-21-ը zoom հարթակում: Դասընթացը նպատակաուղղված է ԱՀՈՒ քաղաքականության, բարձրագույն դուալ կրթության մոտեցումների և գործիքների վերաբերյալ բուհերի, կրթության նախարարությունների և Հայաստանի ու Մոլդովայի բանկերի անձնակազմի կարողությունների զարգացմանը։

Դասընթացի թիրախային լսարանն է.

  • Համալսարանի աշխատակիցները, ովքեր ներգրավված են կարիերայի կենտրոններում, զբաղվում են ուսումնական գործընթացի կազմակերպմամբ, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի անդամները, ովքեր կմասնակցեն դուալ կրթությամբ ծրագրերի իրականացմանը:
  • Բանկերի աշխատակիցները, ովքեր ներգրավված են աշխատավայրում դուալ կրթության կազմակերպման գործում:
  • Կրթության նախարարությունների աշխատակիցները, ովքեր պատասխանատու են կրթության քաղաքականության մշակման և մոնիտորինգի համար:

Դասընթացը բաց է բոլորի համար: Աշխատանքային լեզուն անգելենն է:

Մասնակցելու համար գրանվցել այստեղ:  Zoom հարթակի հղումը կուղարկվի էլ-փոստով:

 

Մանրամասն տեղեկությունների համար՝ wbl4job@ufar.am.

Ծրագիր