• UFAR20+
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • CE
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

Erasmus+ Ալմերիայում․ Սերգեյ Գասպարյանը պատմում է ուսանողական շարժունակության իր փորձի մասին (տեսահոլովակ)

 

Հայաստանում ֆրանսիական համալսարանը, բացի կարողությունների զարգացման  C3QA և TNE_QA ծրագրերից, իր գործընկերների հետ համագործակցությամբ ուսանողներին ընձեռում է նաև շարժունակության ծրագրերից, մասնավորապես՝ Էրազմուս+-ից օգտվելու հնարավորություն։ 

 

Արդեն մի քանի տարի է, ինչ Ֆրանսիական համալսարանի մագիստրատուրայի մի շարք ուսանողներ Էրազմուս փոխանակման ծրագրի շրջանակներում մեկնում են Իսպանիա՝ մեկ կիսամյակ սովորելու Ալկալայի կամ Ալմերիայի համալսարաններում։ Նրանք միշտ վերադառնում են գեղեցիկ հուշերով, նոր մտքերով ու հետաքրքիր նախագծերով։ Այս տարի մենք խնդրել ենք ուսանողներին պատմել իրենց փոխանակման կիսամյակի մասին՝ պատասխանելով իրենց ընտրած մի քանի հարցին։ 

 

Ստորև ներկայացնում ենք Ֆինանսներ ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Սերգեյ Գասպարյանի տեսահոլովակը Ալմերիայի համալսարանում իր անցկացրած Էրազմուս կիսամյակի մասին։

 

Դիտել տեսահոլովակը