• Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

ՀՖՀՀ-ի ուսանողները՝ DAAD կրթաթոշակակիրներ

Աշխարհին  համակած կորոնավարակի պարագայում նույնիսկ մեր ուսանողները շարունակում են սովորել, անգամ կրթաթոշակներ ստանալ:  Այս տարվա գերմանական ԴԱԱԴ կազմակերպության կողմից շնորհվող կրթաթոշակներին արժանացան Ֆրանսիական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողներ Գոհար Հովսեփյանը, Սվետլանա Մկրտչյանը, Վեներա Գևորգյանը, Արամ Հովսեփյանը և 4-րդ կուրսի ուսանողուհի Հայկուհի Նիկոլայանը: Գերմաներենի ամբիոնն ինչպես միշտ հպարտանում է իր ուսանողներով և մաղթում շարունակական հաջողություններ:

Նրանք կիսվում են այստեղ իրենց տպավորություններով.

2021 թվականի ամառը մեզ համար նշանավորվեց նրանով, որ ունեցանք հնարավորություն սովորելու Գերմանիայի առաջատար համալսարաններից մի քանիսում` որպես գերմաներեն լեզվի և գերմանական մշակույթի ամառային դպրոցի ինտենսիվ կուրսերի ուսանողներ։ Համալսարանական գրաֆիկով ամեն օր ուսումնասիրել ենք գերմաներենի ամենախորը և ամենահետաքրքիր տեսանկյունները, զարգացրել ենք լեզվի բոլոր ունակությունները, շփվել ենք ամբողջ աշխարհից տարբեր գերմանախոս ուսանողների հետ, մասնակցել ենք մշակութային միջոցառումների։ Ցավոք սրտի ուսումնառությունը կորոնավիրուսը պայմանավորված տեղի ունեցավ առցանց տարբերակով, սակայն դա չազդեց որակի և ինտերակտիվության վրա` շնորհիվ պրոֆեսիոնալ մասնագետների և բարձրակարգ կազմակերպվածության։ 

Այս ամենի հետևանքով ունեցանք բավականին գոհացուցիչ արդյունքներ, զարգացրինք գերմաներենի խոսակցական ունակությունները, շփվեցինք նոր երիտասարդ գերմանախոսների հետ և ունեցանք ստացված և պրոդուկտիվ ամառ։