• ՈՒՖԱՌԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
  • Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ

Երախտապարտ ենք մեր զինվոր ուսանողներին

Պատերազմում ներգրավված մեր երիտասարդների քաջության և հերոսության համար երախտագիտությունը միայն խոսքերով չէ, որ պետք է արտահայտվի, այլև՝ կոնկրետ գործողություններով։ Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշակել է քաղաքացիական կյանք և ուսումնական գործընթաց իր զինվոր ուսանողների վերադարձի ծրագիր։ Բացի այդ՝ ՀՖՀՀ-ն աջակցում է նաև իր 4 զոհված ուսանողների ընտանիքներին։

ՀՖՀՀ բարերար և մեծ բարեկամ Ռեյմոն Եզեգելյանի աջակցությամբ 10 ուսանողի, անձնակազմի 1 անդամի և 4 զոհված ուսանողների ընտանիքներին կտրամադրվի դրամական աջակցություն, իսկ ՀՖՀՀ բարեկամ ԱԿԲԱ բանկը կհովանավորի 2 ուսանողի տարեկան ուսման վարձը։ Բացի այդ՝ ուսումնական գործընթացում հաջողելու համար մեր զինվոր ուսանողների նկատմամբ կցուցաբերվի անհատական մոտեցում, կկազմակերպվեն կանոնավոր հանդիպումներ և անհատական դասընթացներ։

Բառերն ու գործողությունները միանշանակ բավարար չեն այս երիտասարդների հերոսությունը գնահատելու համար, դրանք չեն մեղմի ընտանիքների անսպառ վիշտը․ ոմանք չէին զորակոչվել, բայց որպես կամավոր անմիջապես մեկնել էին մարտադաշտ։ Ծառայել վտանգի մեջ գտնվող հայրենիքին․ սա ազնվության մեծ ապացույց է, իսկ ազնվությունը ՀՖՀՀ-ի հիմնական արժեքներից մեկն է։ Նվազագույնը, որ կարող ենք անել, այս կոնկրետ գործողություններն են, որոնց միջոցով պետք է ցույց տանք մեր խորին երախտագիտությունը։