• ՈՒՖԱՌԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ
  • Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

Համագործակցության հուշագիր ՀՖՀՀ-ի և ՏՄՊՊՀ-ի միջև

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը և ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը կնքեցին երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր։

Հուշագիրը նախատեսում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անձնակազմի ներգրավում ՀՖՀՀ-ի ուսումնական գործընթացին, տնտեսական մրցակցությանը վերաբերող դասերի համատեղ կազմում, ուսանողների համար ՏՄՊՊՀ-ում մասնագիտական պրակտիկա անցնելու հնարավորություն, ինչպես նաև պարբերական հանդիպումներ երկու կառույցների ներկայացուցիչների միջև։