• ՈՒՖԱՌԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ
  • Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

Շրջված դասարանի համար թվային մանկավարժական սցենարների մշակում

Մրցույթ՝ « Շրջված դասարանների համար թվային մանկավարժական սցենարների մշակում »  աշխատարանի մասնակցության համար:  

Հայաստանում ֆրանսիական համալսարանը կազմակերպում է մանկավարժության նորարարության վերաբերյալ վերապատրաստման աշխատարան ֆրանսերենի դասախոսների համար: 

Վերապատրաստման ժամանակաշրջան՝ 2019 թ. դեկտեմբերի 9-12

Տևողություն ՝ 18 ժամ՝ 4 օրվա ընթացքում 

Հայտ կարող են ներկայացնել․ 

  • ՀՖՀՀ-ի ֆրանսերենի ամբիոնի դասախոսները
  • Հայ-ռուսական համալսարանի դասախոսները
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսներ​ը

​(մոտավորապես  15 – 20 մասնակից).

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը կհոգա դասընթացավարի մասնակցության և վարձատրման ծախսերը։

Դիմումների վերջնաժամկետ՝ 2019 թ. նոյեմբերի 19-ը

Դիմումի փաթեթի պարունակությանը և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Պահանջված ինֆորմացիան պետք է ուղարկվի հետևյալ էլ-հասցեներին՝

  • Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ֆրանսերենի ամբիոնի վարիչ Անաիդա Գասպարյանին՝ respch_francais@ufar.am
  • Երևանի CNF-ի պատասխանատու Ռուզաննա Ղալթաղչյանին՝ rouzanna.ghalthaghtchian@auf.org