• ՈՒՖԱՌԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
  • Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ

Սկսել համալսարանական ուղին ՀՖՀՀ-ի հետ․ բաց դռների օրեր

 

Բացառիկ սանիտարահիգիենիկ պայմաններում ՀՖՀՀ-ի բաց դռների օրերը կազմակերպվեցին առցանց 2020թ․-ի դեկտեմբերի 14-ից 16-ը։ 3 օրերի ընթացքում Հայաստանում ֆրանսիական համալսարանի « վիրտուալ դռները » բաց էին դպրոցականների, նրանց ընտանիքների և բոլոր այն մարդկանց առջև, ովքեր ցանկություն ունեին տեղեկություն ստանալու ՀՖՀՀ-ի կրթական ծրագրերի և ուսանողական կյանքի մասին։

Ավելի քան 450 հոգի մասնակցեցին տնօրինության, դեկանների, անձնակազմի անդամների, ուսանողների և շրջանավարտների հետ առցանց հանդիպումներին։ Նախորդող բաց դռների օրերի համեմատ այս անգամ ունեցանք ավելի քան 30%-ով ավելի շատ մասնակիցներ։ Այս թիվը մատնանշում է ՀՖՀՀ-ի աճող հաջողությունը։

ՀՖՀՀ-ի անձնակազմի անդամները խոսեցին նախապատրաստական դասընթացի, ընդունելության մրցույթի, պրակտիկաների և ուսանողական կյանքի մասին։ Ուսանողներն ու շրջանավարտները կիսվեցին իրենց « ուֆառական » կյանքի փորձով և խորհուրդներ տվեցին դիմորդներին։ Աշխույժ քննարկումների և հարցուպատասխանի շնորհիվ քննարկվեցին հետաքրքիր թեմաներ։

ՀՖՀՀ-ի ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարը ողջունեց մասնակիցներին և ներկայացրեց մեր համալսարանի հիմնական առավելությունները, որոնք, թերևս, կմոտիվացնեն դիմորդներին ընտրել ՀՖՀՀ-ն, մասնավորապես․

  • մասնագիտական ներգրավվածության մակարդակը․ մեր շրջանավարտների շատ քիչ տոկոսն է գործազուրկ,
  • համալսարանի անաչառությունը, որը երաշխավորում է դիպլոմի լրջությունն ու որակը,
  • հնարավորություններ միջազգային ասպարեզում․ ՀՖՀՀ-ն շնորհում է միաժամանակ հայկական և եվրոպական դիպլոմներ։

Դիտել ռեկտորի ուղերձը դիմորդներին։