• UFAR20+
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • CE
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

Շրջանավարտներին նվիրված հավաքույթ Ֆրանսիայի դեսպանատանը

Հունիսի 26-ին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ժոնաթան Լաքոտը դեսպանատան այգում ընդունեց Ֆրանսիայի համալսարանների և Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին: Այս տարի ավելի քան 400 հոգի ներկա էին այս ամենամյա միջոցառմանը, որի նպատակն է ստեղծել կապեր Հայաստանում տարբեր բնագավառների ֆրանսախոս մասնագետների միջև:

« Ես հպարտ եմ այսօր այստեղ բոլորիդ տեսնելով և ուրախ եմ, որ ամեն օր հանդիպում եմ ձեզ վարչական մարմիններում և ձեռնարկություններում» շրջանավարտներին դիմեց դեսպանը: Ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը ներկայացրեց 2018թ.-ի շրջանավարտների մասնագիտական ներգրավվածության արդյունքները. « 2018-ի 222 շրջանավարտներից միայն 4%-ն են ներկայումս աշխատանք փնտրում, 59% աշխատանքային գործունեություն են ծավալում, մյուսները շարունակում են կրթությունը կամ համատեղում այն աշխատանքի հետ»: Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի նախագահ Լենա Գյուլխասյանը ևս ողջունեց շրջանավարտներին: Դեսպանը, ռեկտորը և ասոցիացիայի նախագահը կոչ արեցին շրջանավարտներին պահել կապը, միանալ ասոցիացիային և ցանցեր ստեղծել, քանի որ, ինչպես նշեց ռեկտոր Լավեստը. « Ապագայում ձեր ամենամեծ հարստությունը ձեր ունեցած մասնագիտական կապերն ենլ լինելու»:

ՈՒՖԱՌ-ը շնորհակալություն է հայտնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին այս ընդունելության համար, որը թույլ է տալիս շրջանավարտներին և անձնակազմին հանդիպել և հաճելի ու օգտակար ժամանակ անցկացնել: