• UFAR20+
  • ԵՐԹ ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ 2019
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

"Ազատ միասին" աշխատարան Ֆրանսիական համալսարանում

Երկուշաբթի օրը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Ապրել ազատ միասին շարժման երկու ներկայացուցիչ՝ Մարգարիտա Խաչատրյանը և Համզա Բենսատեմը Ֆրանսիական համալսարանում կազմակերպել էին աշխատարան՝ շարժման արժեքների թեմայով՝ Միասնություն, Հարգանք և Ազատություն։

Մոտ մեկ տասնյակ ֆրանսախոս երիտասարդներ մասնակցեցին աշխատարանին, այդ թվում՝ համալսարանի ուսանողներ և շրջանավարտներ, ֆրանսիական ավագ դպրոցի աշակերտներ։ 3 ժամ տևած աշխատարանի նպատակն էր երիտասարդների ուշադրությունը հրավիրել աշխարհի ներկա խնդիրների վրա։ Մասնակիցները զրուցեցին և վարժություններ արեցին կարծրատիպերի և նախապաշարմունքների, ատելության խոսքի, ուրիշների ընկալման վերաբերյալ, իրենց պատկերացրին գաղթականի իրավիճակում, խոսեցին իրենց անձնական միջմշակութային փորձից։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Ազատ միասին նախաձեռնությունը սկսել է 2016թ․-ի գարնանը՝ ֆրանսախոս աշխարհին վնասած մի շարք ահաբեկչություններից հետո։ Այս մեծ արշավի նպատակն է վերահաստատել ազատության, խաղաղության և միասնության արժեքների տեղը ֆրանսախոս երիտասարդության մեջ և դրանից այն կողմ։

Շարժման մասին ավելին իմանալու համար