• UFAR20+
  • ԵՐԹ ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ 2019
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

Armenian Engineering Week. Հայաստանում Ինժեներական շաբաթվա ամփոփում

Հունիսի 24-28-ը Երևանում և Վանաձորում տեղի ունեցավ «Հայաստան-Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը՝ ՀՀ Կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ:

Այս նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 500 մասնակցի՝ աշխարհրի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից և ինժեներական ընկերություններից: Երևանում և Վանաձորում կազմակերպված հանդիպումներին և դասախոսություններին զուգահեռ՝ եղան նաև ցուցահանդեսներ, որտեղ տեղական և միջազգային ավելի քան 30 կազմակերպություններ ներկայացրին իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները:

Միջոցառումների առաջին օրը նշանավորվեց փոխըմբռնման հուշագրերի կնքմամբ, այդ թվում նաև՝ հուշագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի, «Ձեռնարկութունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի միջև:

«Հուշագիրը նախատեսում է համատեղ բարձր տեխնոլոգիական կրթական ծրագրերի իրականացում, Հայաստանում և Ֆրանսիայում գործող համալսարանների միջև համագործակցության հնարավորությունների ձևավորում, երկու երկրների հետազոտական կենտրոնների եւ մասնավոր հատվածի միջեւ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանն ուղղված քայլեր, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փորձի փոխանակման հնարավորություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Տվյալագիտությունը, Իրերի Ինտերնետը, Համակարգային ճարտարագիտությունը",- նշեց ֆրանսիական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը: Այս հուշագրի ստորագրումը UFAR-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առավելություններից մեկը կդառնա և նոր հեռանկարներ կբացի ուսանողների համար:

«Ֆրանսիական համալսարանն այսուհետ հատուկ ուշադրություն է դարձնելու ինժեներական կրթությանը։ Նշեմ, որ Ինժեներական քաղաքում է տեղադրվելու այն սուպեր համակարգիչը, որը նվիրատվություն է Թուլուզի համալսարանի կողմից։ Այս հուշագրով ֆիքսվում են այն հստակ քայլերը, որոնք ուղղված կլինեն բովանդակության ստեղծմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը։ Սա նաեւ կնպաստի Ֆրանսիական համալսարանի ուսանողների համար արտադրական ոլորտի ուղիղ կապի ստեղծմանը՝ հանձինս Ինժեներական քաղաքում տեղակայված ընկերությունների»,- նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։

Միջոցառումների շրջանակներում մի շարք հանդիպումներ և աշխատարաններ կազմակերպվեցին անլար կապերի, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման, արհեստական բանականության, մեծ տվյալների անվտանգության թեմաներով՝ հայ և օտարերկրացի փորձագետների մասնակցությամբ, ինչպես Դավիթ Գևորգյանը Նոկիա նեթվորքից, Մարգար Կասպարովը Ուրարտու Սիստեմսից, Վիկտոր Կրիվոպուսկովը International Association of Space Activities Participants IASP-ից: Կորեայի տեղեկատվական զարգացման ինստիտուտի պրոֆեսոր Հիչուն Կիմն էլ բաց դասախոսություն կարդաց Ֆրանսիական համալսարանում՝ 5g և անլար կապերի մարտահրավերների մասին:

Հունիսի 28-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ շաբաթվա ամփոփումը, որի ընթացքում հայ և օտարերկրացի խոսնակները քննարկեցին միջոցառումների արդյունքները և Հայաստանի ճարտարագիտական ապագան: ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր և այս ոլորտի գործիչներին իրար կապող օղակ դարձնելու տեսլականը: Նա մասնավորապես շեշտեց, որ Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի ոլորտում իր հարևանների կարիքներին և փորձի մշակել լուծումներ և զարգացնել հարաբերություններ: Փակման արարողության պատվո հյուր ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆն էլ պատրաստակամություն հայտնեց դառնալու Հայաստանի ճարտարագիտության «բրենդ» դեսպանը: 

Ինժեներական շաբաթը կեզրափակվի Վանաձորում՝ Ինժեներական համաժողով-ցուցահանդեսով և ռոք համերգով: