• Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

100 գաղափար Հայաստանի համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար»  նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը:

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝

  1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  2. Քիմիական գիտություններ
  3. Կենսաբանական գիտություններ
  4. Տեխնիկական գիտություններ
  5. Գյուղատնտեսական գիտություններ
  6. Պատմական գիտություններ
  7. Տնտեսագիտություն
  8. Բանասիրական գիտություններ
  9. Իրավաբանական գիտություններ
  10. Մանկավարժական գիտություններ
  11. Բժշկական գիտություններ
  12. Դեղագործական գիտություններ
  13. Արվեստագիտություն
  14. Ճարտարապետություն
  15. Հոգեբանական գիտություններ
  16. Ռազմական գիտություններ
  17. Սոցիոլոգիական գիտություններ
  18. Քաղաքական գիտություններ
  19. Գիտություններ երկրի մասին
  20. Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնք կպարգևատրվեն դրամական խրախուսմամբ՝ մինչև 500.000-ական դրամի չափով: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կունենան.

  • կիրառական նշանակություն,
  • առաջարկում են միջգիտակարգային լուծումներ,
  • ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
  • գաղափարն ունի հանրային մասնակցության բաղադրիչ:

ՀՖՀՀ-ի ուսանողները հայտերը կարող են ուղարկել մինչև սույն թվականի հոկտեմբերի 15-ը acc28@ufar.am էլ.հասցեին՝ համաձայն սույն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: