• Հ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՐ ԲԱՐՁՐ ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ Է ԱՌՆՈՒՄ UFAR20+ ՆԱԽԱԳԾԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ
  • UFAR20+
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • CE
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

UFAR EL Teaching And Testing Cambridge Assessment English

Պատմություն 

Հայաստանում ֆրանսիական համալսարանը գրեթե 2 տասնամյակ շարունակ պատրաստում է մասնագետներ ֆինանսների, կառավարման, իրավունքի, մարքեթինգի և այս տարվանից ի վեր նաև ՏՏ  ոլորտներում: Այն այս տարածաշրջանի միակ ֆրանսիական համալսարանն է:

Հայաստանի և ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների հետ համագործակցության շնորհիվ ՀՖՀՀ-ն հեռանկարային ծրագրերի խորհրդանիշ է դարձել: 2015թ. ապրիլին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ուղեկցությամբ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի այցը համալսարան ընդգծեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերություններում համալսարանի կարևորությունը: ՀՖՀՀ-ն միշտ ցանկացել է հայկական կրթական համակարգում առանձնանալ իր տրամադրած կրթության պրոֆեսիոնալիզմով և սոցիալ-տնտեսական միջավայրի հետ ունեցած կապերով:

Վերոգրյալից զատ, չլինելով լեզվական ուղղվածության բուհ, մեր համալսարանում միշտ առանցքային ուշադրություն է սևեռվել լեզուների ուսուցմանը, քանզի բոլորս քաջ գիտակցում ենք, որ նորարարություններին և ժամանակակից մարտահրավերներին ականջալուր լինելու և ժամանակավրեպ չլինելու միակ հնարավոր ուղին օտար լեզուների իմացությունն է: Հենց այդ պատճառով է, որ մեր համալսարանում ուսանողները ֆրանսերենի, անգլերենի և ռուսերենի պարտադիր դասընթացների հետ մեկտեղ հնարավորություն ունեն ընտրել նաև իսպաներեն կամ գերմաներեն՝ սույնով իսկ առավել մրցունակ մասնագետներ դառնալով աշխատաշուկայում:

UFAR EL Teaching And Testing կենտրոնի հիմնումը ևս մեկ քայլ էր դեպի մեր նախանշած տեսլական:

Ժան-Մարկ Լավեստ

ՀՖՀՀ ռեկտոր

2017թ. ի վեր ՀՖՀՀ-ում գործում է Cambridge Assessment English-ի կողմից հավաստագրված UFAR EL Teaching And Testing AM006 կենտրոնը:

Cambridge Assessment English-իառաջարկած քննությունները ներկայումս ճանաչվում են աշխարհի 22,000-ից ավելի կազմակերպությունների, բուհերի եւ այլ հաստատությունների կողմից, եւ հատկանշական է, որ սույն ցուցանիշն աճի միտումներ ունի:

Cambridge Assessment English կարևորագույն և ոլորտում բացառիկ տարբերակիչ հատկանիշներից մեկն այն է, որ այն քննություններ է առաջարկում տարբեր տարիքային խմբերի և մի շարք մասնագիտական ոլորտների համար՝ սույնով իսկ առավել բարձրացնելով քննությունների հանդեպ տածած վստահությունը, քանզի այս պարագայում քննություն հանձնողներին տրվում են իրենց տարիքային խմբին հարիր թեմաներ:
 

Formations des enseignants

under construction

Informations sur les examens 

under construction

Calendrier des examens

under construction

Les coûts

under construction

Les cours préparatoires

under construction

Contact 

under construction