Մարքեթինգի ֆակուլտետ

Մարքեթինգի ֆակուլտետ

Նպատակները և աշխատանքային հեռանկարները

Մարքեթինգը երիտասարդ, բայց շատ հեռանկարային և ունիվերսալ մասնագիտություն է․ բոլոր ընկերություններն ու կազմակերպությունները, լինեն պետական թե մասնավոր ոլորտի, միջազգային թե հասարակական, մարքեթոլոգների կարիք ունեն իրենց արտադրանքն ու ապրանքանիշը զարգացնելու համար։ Այս մասնագետները պահանջված են տնտեսության բոլոր բնագավառներում (ՏՏ, արդյունաբերություն, առողջապահություն, և այլն)։

ՀՖՀՀ-ի Մարքեթինգի ֆակուլտետն առաջարկում է ուսանողի մասնագիտական ծրագրերին համապատասխան կրթություն։ Գործնական պարապմունքների մասնաբաժինը մեծ է, ինչը թույլ է տալիս արագ աշխատանք գտնել ըստ մասնագիտության և ինտեգրվել մասնագիտական կյանքին։

 

Աշխատանքային հեռանկարներ․

  • Կազմակերպության/ընկերության ղեկավար,
  • Կոմերցիոն տնօրեն,
  • Մարքեթինգի/վաճառքի տնօրեն,
  • Գովազդային գործակալության տնօրեն,
  • Միջազգային առևտրի պատասխանատու,
  • Հանրային կապերի (PR) մենեջեր,
  • Բրենդ մենեջեր,
  • Ծրագրերի ղեկավար,
  • Մերչենդայզեր,
  • Բիզնես վերլուծաբան։

 

Կրթության շարունակություն մագիստրատուրայում հետևյալ մասնագիտացումներով․

  • Մարքեթինգ և վաճառք,
  • Մարքեթինգային (թվային միջազգային, միջմշակութային,) հաղորդակցություն,
  • Բիզնեսի կառավարում,
  • Գովազդ և հանրային կապեր,
  • Միջազգային առևտուր։

Մարքեթինգի ֆակուլտետի դեկան Նաիրա Հայրապետյան

Մարքեթինգի ֆակուլտետի համադեկան Ժան-Բատիստ Կարտիե

 

Դիպլոմները

Մարքեթինգի ֆակուլտետն առաջարկում է կրթության երկու աստիճան. Լիսանս/Բակալավր և Մաստեր/Մագիստրատուրա

  • Կառավարման Լիսանս, մասնագիտացումը՝ Մարքեթինգ /համապատասխան Բակալավր:
  • Մարքեթինգի և վաճառքի Մաստեր  /համապատասխան Մագիստրատուրա