Նպատակները և աշխատանքային հեռանկարները
Կառավարման ֆակուլտետում առաջարկվող կրթությունն ընդհանրական է և հիմնվում է իր ակադեմիական մակարդակով մեծ հեղինակություն վայելող Լիոն 3 համալսարանի կառավարման ինստիտուտի վրա (վերջինս Eduniversal 2018-2019թթ. ցանկի լավագույն հնգյակում է)։ Սովորելով այս ֆակուլտետում՝ ուսանողը կառավարման, ֆինանսների, տնտեսագիտության, որակի կառավարման, փոփոխությունների կառավարման և ձեռնարկատիրության ոլորտում իր ստացած բազում հմտությունների շուրջ կառուցում է իր մասնագիտական ուղին և ընտրում է պետական կամ մասնավոր հատվածում այդ ուղուն համապատասխանող շրջանակը։
Ուսումն այս ֆակուլտետում հիմնարար տեսական գիտելիքներ է տրամադրում կառավարման ոլորտում հետագայում տնտեսության մակրո և միկրո մակարդկաներում, ֆինանսների, որակի և ձեռնարկատիրության ոլորտներում ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու համար։
Ի՞նչ կարող եմ անել կառավարման բակալավրիատն ավարտելուց հետո
Աշխատել․
Հայաստանի պետական կառավարման մարմիններում և հայրենական ու արտերկրի մասնավոր հատվածի կազմակերպություններում՝ կառավարման միջին և բարձր օղակներում որպես․
- Տնտեսագետ,
- Ֆինանսական մենեջեր,
- Բանկային գործի և ապահովագրության մասնագետ,
- Ֆինանսական վերլուծաբան,
- Ղեկավարի կամ մենեջերի ֆինանսների գծով խորհրդական և օգնական։
Շարունակել կրթությունս մագիստրատուրայում հետևյալ մասնագիտացումներով․
- Ֆինանսներ և վերահսկողություն,
- Տնտեսագիտություն,
- Կառավարում,
- Ֆինանսեր և բանկային գործ։
Ֆինանսների և Կառավարման ֆակուլտետների դեկան Անաստաս Աղազարյան
Ֆինանսների և Կառավարման ֆակուլտետների համադեկան Ժան-Բատիստ Կարտիե
Կառավարման ֆակուլտետն առաջարկում է կրթության երկու աստիճան` Լիսանս/Բակալավր և Մաստեր/Մագիստրատուրա:
- Կառավարման Լիսանս, մասանգիտացումը՝ Ֆինանսներ /համապատասխան Բակալավր
- Ֆինանսների Մաստեր /համապատասխան Մագիստրատուրա