• RENTREE
  • ՈՒՖԱՌԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
  • Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ

Ֆինանսների ֆակուլտետ

Նպատակները և աշխատանքային հեռանկարները

Բանկային գործի և ապահովագրության ոլորտը օրեցօր զարգանում է Հայաստանում։ Մի շարք պաշտոններ ենթադրում են այս ոլորտի քաջածանոթություն, հաճախորդի հետ շփում, իսկ հետագայում նաև թիմի և մասնաճյուղի կառավարում։ Այս ֆակուլտետում սովորելը թույլ է տալիս ձեռք բերել հիմնարար տեսական գիտելիքներ և մասնագիտական ունակություններ ֆինանսների, բանկային գործի և ապահովագրության ոլորտում՝ ուսանողին պատրաստելով․·       

- կատարելու տնտեսական ուսումնասիրություններ և վերլուծություններ միկրո և մակրո մակարդակներում,       

- վերլուծելու հաճախորդների պահանջները բանկային և ապահովագրական  ոլորտում, մասնակցելու առաջնային գծում հաճախորդների սպասարկմանը,

- ապահովելու արտադրանքի առաջխաղացումը։ 

Այս ֆակուլտետի առանձնահատկությունն իր պրակտիկ մասնաբաժնի մեծ չափն է․ 4-րդ կուրսում ուսանողները, բացի յոթշաբաթյա լրիվ դրույքով պրակտիկայից, անցնում են նաև 15-շաբաթյա կես դրույքով պարտադիր մասնագիտական պրակտիկա։

Ի՞նչ կարող եմ անել ֆինանսների բակալավրիատն ավարտելուց հետո

Աշխատել․

Կառավարման միջին և բարձր օղակներում հայաստանյան և արտերկրի ֆինանսական կազմակերպություններում, բանկերում և ապահովագրական ընկերություններում, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկում որպես․

  • Ֆինանսական մենեջեր,    
  • Հաշվապահ,  
  • Աուդիտոր,
  • Ֆինանսական վերլուծաբան, 
  • Վիճակագիր-տնտեսագետ վերլուծաբան։

Շարունակել կրթությունս մագիստրատուրայում հետևյալ մասնագիտացումներով․

  • Ֆինանսներ և վերահսկողություն,
  • Տնտեսագիտություն,
  • Կառավարում,
  • Ֆինանսեր և բանկային գործ,
  • Մարքեթինգ և վաճառք։

 

Ֆինանսների և Կառավարման ֆակուլտետների դեկան Անաստաս Աղազարյան

Ֆինանսների և Կառավարման ֆակուլտետների համադեկան Ժան-Բատիստ Կարտիե

 

Դիպլոմները

Ֆինանսների ֆակուլտետն առաջարկում է կրթություն Լիսանս/Բակալավրիատում:

  • Մասնագիտական Լիսանս, մասնագիտացումը՝ Բանկային գործ և ապահովագրություն /համապատասխան Բակալավր