Կարևոր ուղղություն համալսարանի զարգացման համար
Հայաստանում ֆրանսիական համալսարանի համար 2016-2017 ուսումնական տարում առաջնային է ասպիրանտուրայի ներդրումը՝ որպես հաստատության ճանաչվածության և զարգացման գործում կարևոր ուղղություն:
Համալսարանում առաջնահերթությունը կտրվի իրավունքի, բանկային և ապահովագրության բնագավառի մասնագետների հետ սերտ համագործակցությամբ իրականացվող գիտական հետազոտություններին:
ՀՖՀՀ-ի ասպիրանտուրայի բաժինը սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի համալսարանների դոկտորական դպրոցների հետ համատեղությամբ՝ այնտեղ գրանցված մեր ասպիրանտների հետազոտական աշխատանքները և գիտական ղեկավարների գործունեությունը համակարգելու՝ ի նպաստ ՀՖՀՀ-ում գիտահետազոտական աշխատանքների զարգացման:
Գիտական թեզերի թեմաները կառնչվեն՝
- տնտեսագիտության, մասնավորապես կառավարման և մարքեթինգի,
- ինչպես նաև հանրային և մասնավոր իրավունքի բնագավառներին:
Պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունք Ասպիրանտուրայում