Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության նախաձեռնությամբ Կամպուս Ֆրանսը ստեղծեց բազմալեզու Ֆրանս Ալումնի էլեկտրոնային հարթակը, որը հիանալի գործիք է շրջանավարտների համար շփումները պահպանելու, Ֆրանսիայում և միջազգային ասպարեզում մասնագիտական նպաստավոր առիթներից օգտվելու, մշակութային իրադարձություններին մասնակցելու կամ զարգացումն ինքնակրթությամբ շարունակելու համար:
Կազմավորված թեմատիկ խմբերում հնարավոր կլինի զրուցել ցանցի անդամների հետ: Բավարար է միայն միանալ ցանցին և ավելացնել մեկնաբանություններ մասնակիցների քննարկումներին:
Հնարավոր է նաև քննարկումներ նախաձեռնել Ալումնի հարթակի հանրությանը հետաքրքիր թեմաների շուրջ և այդպիսով դառնալ տվյալ խմբի ադմինիստրատոր:
Ֆրանս Ալումնի հաթակն ընձեռում է մի շարք հնարավորություններ՝
- թեմատիկ խմբեր, որոնք ձեզ կօգնեն կապեր ստեղծել,
- հիանալի տեղեկատու, որը ձեզ կուղղորդի Ալումնի ցանցում,
- էլեկտրոնային լրագիր, որը ձեզ կօգնի հետևել Ֆրանսիայի իրադարձություններին,
- ամբողջական ծառայություններ, որոնք կնպաստեն ձեր կարիերայի առաջընթացին,
- շահավետ համագործակցություններ, որոնք կբազմապատկեն ձեր հնարավորությունները: