Նպատակը
ՀՖՀՀ-ում Մագիստրատուրայի ուսուցման նպատակն է կրթել բարձրակարգ մասնագետներ, որոնք համապատասխանում են հայաստանյան աշխատաշուկայի պահանջներին և կկարողանան իրենց հմտությունն ու գիտելիքները ի սպաս դնել Հայաստանի զարգացմանը: Ուսանողները ձեռք են բերում կառավարչական հմտություններ՝ ընդունակ լինելով ղեկավարել աշխատաթիմեր և առաջխաղացում ունենալ դեպի ղեկավար պաշտոններ:
Մագիստրատուրայում դասավանդում են կրթության տարբեր բնագավառների փորձագետներ՝ ֆրանսիացի դասախոսներ, գիտության թեկնածուներ և դոկտորներմ սոցիալ-տնտեսական ոլորտի մասնագետներ: Նրանց դասավանդումը կրթությանը տալիս է անհրաժեշտ մասնագիտական որակներ, ինչն ուսանողներին օգնում է հեշտությամբ գտնել աշխատանք:
Ուսուցումը Մագիստրատուրայում 2 տարի է:
2020-2021թթ․ մագիստրատուրա դիմելու ժամկետներն են․
- մինչև հունիսի 13-ը (առաջին ընդունելություն)
- մինչև հուլիսի 13-ը (երկրորդ ընդունելություն)
- մինչև օգոստոսի 30-ը (երրորդ ընդունելություն՝ ազատ տեղերի առկայության դեպքում):
Մագիստրատուրայում ընդունելությունը իրականացվում է հետևյալ 3 մասնագիտությունների գծով՝ Մարքեթինգ և վաճառք, Ֆինանսներ և վերահսկողություն, Միջազգային, միջազգային մասնավոր և համեմատական իրավունք:
- Մարքեթինգ և վաճառք մասնագիտացմամբ Մագիստրատուրայի նպատակն է պատրաստել առևտրի, մարքեթինգի, վաճառքի և հաղորդակցության բնագավառի բարձրակարգ մասնագետներ:
- Ֆինանսներ և վերահսկողություն մասնագիտացմամբ Մագիստրատուրայի նպատակն է պատրաստել որակյալ կադրեր բանկերում, ֆինանսական հաստատություններում, ապահովագրական, աուդիտորական և այլ ընկերություններում աշխատելու համար:
- Միջազգային գործարարական իրավունք մասնագիտացմամբ Մագիստրատուրայի նպատակն է պատրաստել իրավաբաններ, որոնք կաշխատեն առևտրի և արդյունաբերական պալատներում, ֆինանսական հաստատություններում կամ միջազգային կառույցներում: Նրանք կարող են ծավալել իրավական խորհրդատուի կամ փաստաբանի գործունեություն:
Դիմորդները պետք է՝
- Կատարելապես տիրապետեն ֆրանսերենին (Եվրոպական շրջանակի Բ 2 մակարդակ),
- Ունենան համապատասխան բնագավառի Բակալավրիատի կամ Licence-ի դիպլոմ:
ՀՖՀՀ Licence-ն ավարտած ուսանողների ընդունելությունը Մագիստրատուրայի 1-ին կուրս կատարվում է ՀՖՀՀ-ի ներքին կանոնադրությամբ (ընդունելություն ակադեմիական արդյունքների կամ անձնական գործի քննության հիման վրա):
Այլ բուհերի շրջանավարտների ընդունելությունը, անկախ նրանց դիպլոմից և աշխատանքային փորձից, անցկացվում է ՀՖՀՀ-ի և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանների կողմից՝ գրավոր քննության և հարցազրույցի միջոցով:
Մարքեթինգի և առևտրի բաժնի Մագիստրատուրա կարող են ընդունվել նաև ֆրանսերենի և գրականության Բակալավրի (Licence) և Մագիստրոսի (Master) դիպլոմ ունեցող այն շրջանավարտները, որոնք՝
• Ունեն մարքեթինգի կամ առևտրային գործունեության ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ:
• Հաջողությամբ կանցնեն Մագիստրատուրայի նախապատրաստական դասընթացը և կհանձնեն ընդունելության քննությունները:
Մագիստրատուրայի ընդունելության հայտ (արտաքին դիմորդների համար) առկա է ֆրանսերենով
Մագիստրատուրայի ընդունելության հայտ (ներքին դիմորդների համար) առկա է ֆրանսերենով
Մագիստրատուրայի ընդունելության պայմաններ (ՀՖՀՀ ուսանողների համար) 2020-2021
Մագիստրատուրայի ընդունելության պայմաններ (արտաքին դիմորդների համար) 2020-2021