Նպատակը
Բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է ապահովել մասնագիտական բնագավառի հիմնարար գիտելիքներ և նախնական մասնագիտացում, որը նրանց թույլ կտա հավակնել միջին օղակի պաշտոններին:
ՀՖՀՀ-ն նպատակ ունի կառավարման, ֆինանսների, իրավաբանական, մարքեթինգի, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետներում պատրաստել խելացի, լայնախոհ, մասնագիտական աշխարհի մարտահրավերներին դիմակայելու ընդունակ և միջազգային միջավայրին հարմարվող մասնագետներ: Դիմորդների գնահատման եղանակը հիմնված է փոխհատուցման մոդելի վրա, որը թույլ է տալիս ընդունել տարբեր նախասիրություններ ունեցող, այդ թվում նաև հումանիտար ուղղվածությամբ դիմորդների:
Ընդունելության քննությունների թեստերը կազմվում են հանրակրթական դպրոցի ծրագրի հիման վրա․
- Մաթեմատիկա՝ հանրակրթական դպրոցի ծրագիր՝ բացառությամբ "Տարածաչափություն", "Միացությունների տեսություն" և "Երկրաչափական ասույթներ" թեմաների:
- Հայոց լեզու և օտար լեզու՝ հանրակրթական դպրոցի ծրագիր
- Հասարակագիտություն՝ հանրակրթական դպրոցի 9-րդ (Եր․, Զանգակ, 2014 հրատ․) և 11-րդ (Եր․, Տիգրան Մեծ, 2015 հրատ․) դասարանների դասագրքեր
- Խորացված մաթեմատիկա՝ հանրակրթական դպրոցի ծրագիր՝ բացառությամբ "Երկրաչափական ասույթներ" թեմայի
Դիմորդների փաստաթղթերի ընդունում
2021-2022 ուսումնական տարվա ընդունելության համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են և՛ տեղում՝ ՀՖՀՀ այցելելով, և’ առցանց տարբերակով։
Փաստաթղթերի ընդունում ՀՖՀՀ-ում
2021թ.-ի մայիսի 17-ից հունիսի 11-ը ներառյալ` երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից 16:00:
Մայիսի 28-ը ոչ աշխատանքային օր է:
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Գրանցման դիմում-հայտ
- Առկայության դեպքում միջնակարգ կրթության վկայականի պատճենը կամ տեղեկանք դպրոցից 12-րդ դասարանում սովորելու վերաբերյալ
- 3x4 չափի երկու լուսանկար
- Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը: Գործերը հանձնելուց ներկայացվում է բնօրինակը:
- Զինվորական հաշվառման թերթիկի կամ զինգրքույկի պատճենը
- DELF վկայականի պատճեն, եթե այդպիսին առկա է
- Գործերի ընդունման համար վճարվող գումարի անդորրագիր (7500 դրամ)
Փաստաթղթերի ընդունում էլենտրոնային տարբերակով
2021թ.-ի մայիսի 17-ից հունիսի 11-ը ներառյալ
Անհրաժեշտ է ufaradmission@gmail.com հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
- Գրանցման դիմում-հայտ, որն անհրաժեշտ է վերբեռնել, լրացնել, այնուհետ կցել վերոգրյալ հասցեին ուղարկվող նամակին։
- Առկայության դեպքում միջնակարգ կրթության վկայականի կամ դպրոցից 12-րդ դասարանում սովորելու վերաբերյալ տեղեկանքի լուսածրված (սկան) տարբերակը։
- 3x4 չափի լուսանկար
- Անձնագրի կամ նույնականացման քարտի լուսածրված տարբերակը:
- Զինվորական հաշվառման թերթիկի կամ զինգրքույկի պատճենը
- DELF վկայականի լուսածրված տարբերակը, եթե այդպիսին առկա է
- Գործերի ընդունման համար վճարվող գումարի անդորրագրի լուսածրված տարբերակը (7500 դրամ)։ Վճարումը կարող եք իրականացնել ցանկացած բանկում՝ ստորև ներկայացված տվյալներով՝
Ստացող - "Հայաստանում ֆրանսիական համալսարան"
Հասցե - ք. Երևան, Դավիթ Անհաղթի 10
ՀՎՀՀ 01002296
Վճարման նպատակը ՝ Ընդունելության քննություններ –դիմորդի Ազգանուն Անուն Հայրանուն
Բանկ - "ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ" ՓԲԸ, "ԶԵՅԹՈՒՆ" մանսաճյուղ
Հ/Հ 220303350015000
Անկախ այն հանգամանքից, թե որ տարբերակով եք փաստաթղթերը ներկայացրել, ընդունելության քննության չի թույլատրվի մասնակցել, եթե.
- Չներկայացնեք անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը
Հասցե` Դավիթ Անհաղթի 10, ք.Երևան 0037
Հեռ. +374 91 10 05 19
Էլ. հասցե. ufaradmission@gmail.com
2021թ. ՀՖՀՀ-ի բակալավրիատ ընդունելության կանոնակարգ